ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Մասնակից եղեք իմ կյանքին

Մասնակից եղեք իմ կյանքին
04.05.2024 | 00:23

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Մայիսի 4

Իմ Սիրո մեջ գտեք ձեր հրճվանքը: Փորձեք այժմվանից իսկ ապրել Իմ Թագավորության վերացական երջանկության մեջ:
Պահանջեք Ինձնից մե՛ծ բաներ. պահանջեք խոշո՛ր բաներ: Պահանջեք Ինձնից ուրախությու՛ն և խաղաղությու՛ն. Ազատագրու՛մ` մտահոգություններից:
ՈՒրա՛խ եղեք Ինձ հետ:
Ես եմ ձեր Տե՛րը, ձեր Ստեղծո՛ղը: Բնավ մի մոռացեք, որ Ես նույնն եմ երե՛կ, այսօ՛ր և հավիտյա՛ն:
Իբրև Արարիչ` Իմ մտածումն էր, որ իրագործեց այս աշխարհը, այսօր էլ իբրև ձեր Արարիչը` Իմ հոգածու մտածումն է իրականացնել այն ամենը, ինչի կարիք ունեք նյութական ոլորտում:
ՈՒրա՛խ եղեք Ինձ հետ:
Վստահե՛ք Ինձ:
Ինձ հետ մասնակից եղեք կյանքին:
Տեսեք Ինձ ամեն ինչի մեջ:
Վայելե՛ք Ինձ:
Մասնակից դարձրեք Ինձ ձեր բոլո՛ր ձեռնարկներին, ինչպես փոքր տղան է մասնակից դարձնում իր մորը իր ցավերին, իր վշտերին, տագնապներին, իր արցունքներին ու իր գործերին. ինչպես նաև` իր գտած գանձերին:
Տվե՛ք Ինձ` ձեր բոլոր գործերին մասնակից լինելու ուրախությունը:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ