«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Եթե Նիկոլը մնա իշխանության` Հայաստանը վերածվելու է «Արևմտյան Ադրբեջան»-ի իր բոլոր հետևանքներով

Եթե Նիկոլը մնա իշխանության` Հայաստանը վերածվելու է «Արևմտյան Ադրբեջան»-ի իր բոլոր հետևանքներով
28.04.2024 | 20:39

Մինչ կապիտուլյանտ Նիկոլը փայլաթիթեղից պատրաստված Հայկական ԽՍՀ-ի քարտեզը ձեռքը պտտվում է Հայաստանում ու քաղաքականապես տգետ և պատմական ամնեզիայով տառապող զանգվածներին համոզում է, որ իր ձեռքի «ֆոլգան» է Հայաստանը ու ինքն էլ, իբր, պատրաստ է այդ սահմաններում պաշտպանել ՀՀ-ն, բացարձակ չանդրադառնալով այն փաստին, որ իր կառավարման տարիներին ՀՀ-ն կորցրել է մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք ու Ադրբեջանն էլ բացարձակ նպատակ չունի մեկ միլիմետր այդ տարածքներից և Արծվաշենից հետ վերադարձնել Հայաստանին, բայց ինքը Տավուշի մարզի 4 գյուղերի տարածքներ է նվիրում Բաքվին ու սեփական դավաճանությունը քողարկելու նպատակով դրանք հռչակում է ադրբեջանական:

Իսկ Ադրբեջանում Հայաստանի, իրենց ասելով՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի նոր, թարմացված քարտեզն են ներկայացրել՝ նոր վարչա-տարածքային բաժանումներով:
Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ թքած ունի Նիկոլի խաղաղության օրակարգերի էլ, խաչմերուկների վրա էլ և ինքը իր սեփական՝ ծավալապաշտական քաղաքականությունն է առաջ տանելու՝ նպատակ ունենալով վերջնականապես կործանել ՀՀ-ն, որին, ի դեպ, օգնում է Նիկոլը, ամեն գնով մնալով Հայաստանի վարչապետ:
Ադրբեջանում գհանոզված են, որ Արցախն իրենց հանգիստ հանձնած հայերը նաև Հայաստանն իրենց հանգիստ կհանձնեն ու ադրբեջանցիների թույլտվությամբ դեռ կապրեն Արևմտյան Ադրբեջանում` որքան թույլ տա Բաքուն:
Տավուշի գյուղերի հանձնումից է սկսվելու ՀՀ 3-րդ հանրապետության կործանումը:
Նիկոլի բոլոր տեսակի նվիրատվությունները Բաքվին ադրբեջանցիներն ընկալում են որպես թուլություն և քծնանք, այլ ոչ թե որպես, իբր, միջազգային պայմանագրերի հարգում կամ բարի կամքի դրսևորում:
Ի դեպ, Նիկոլի և քայլիստների հետ դավաճան են բոլոր նրանք, ովքեր իրենց հայ համարելով մեջբերում են Նիկոլի և նիկոլականների կեղծ թեզերը, թե, իբր, այդ 4 գյուղերն Ադրբեջանինն են և մենք դա ճանաչել ենք Ալմա Աթայի դեկլարացիայով:
Սու՛տ է, Հայաստանը 1991-ի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի դեկլարացիան վարերացրել է 10 վերապահումներով և չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Նիկոլը և նիկոլականները ստում են ու խաբում հանրությանը:
Ամեն դեպքում, եթե Նիկոլը մնա իշխանության` Հայասատնը վերածվելու է «Արևմտյան Ադրբեջան»-ի իր բոլոր հետևանքներով:
Ալիևի դեմ ծնկած Նիկոլն ո՜վ է, որ կարողանա հայանպաստ և հայամետ ծրագրեր իրականացնել:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1231

Մեկնաբանություններ