ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Սահմանային սյուներ

Սահմանային սյուներ
21.05.2024 | 16:39

ՀՀ ՔՊ-կան խունտան մեծագույն կատարողական ձգտումով փորձում է ինչ-որ սահմանային սյուներ տեղադրել Տավուշի բնակավայրերի տարածքում։

ՔՊ-կան ակտիվիստները, ֆեյքերը, զոմբիները համարյա կռապաշտ մոլուցքի մեջ են և, ըստ երևույթին, մտածում են որ սյուները բալիստիկ հրթիռի կամ կախարդական ուժի նման մի բան են լինելու։

Սահմանային սյուների տեղադրման հիստերիկներին հիշեցնեմ, որ նման սյուներ տեղադրված էին լեհ գերմանական սահմանի ամբողջ երկայնքով, սահմանազատման գիծը հանդերձավորված էր և դրա տակ կային նաև վերսալյան պայմանագրի դրույթներ, որոնց երաշխավորները մեծ Բրիտանիան և Ֆրանսիան էին։

Հետաքրքիր է նաև այն, որ Հիտլերը դեմ էլ չէր Լեհաստանի հետ նոր սահմանազատման, որով նա պատրաստվում էր հիսուն տարով խաղաղության պայմանագիր կնքել և ճանաչել Լեհաստանի արևմտյան սահմանները։

Սակայն, ինչպես ասում են` լեհերի լկտի քաղաքական կուրսի արդյունքում, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։

1939 թվականի սեպտեմբերի 1-ի առավոտյան գերմանական զորքերը հատեցին լեհական սահմանը և սկսեցին Լեհաստանի ջախջախման «Վայս» օպերացիան։

Ոչ մի սահմանային սյուն արգելք չեղավ ռեյխի համար։

Ասածս ինչ է, սիրելի ընթերցողներ, ոչ մի սահմանային սյուն երաշխիք չէ, երբ երկիրը ղեկավարում են ռազմական, դիվանագիտական ճակատներում կապիտուլյացիա բերած ապիկարներ։

Ի՞նչ պետք է արվի:

ՔՊ խունտան սպառել է իր պոտենցիալը և դարձել է վտանգ մեր ինքնիշխանության և պետականության համար։

Անհրաժեշտ է դուրս գալ փողոց և փրկել հայրենիքը սողացող կապիտուլյացիայից և դրա ողորմելի գործակատարներից։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1130

Մեկնաբանություններ