ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայ­կա­կան «Ամ­րոց պե­տու­թ­յան» գե­ղար­վես­տա­կան շա­ղա­խը

Հայ­կա­կան «Ամ­րոց պե­տու­թ­յան» գե­ղար­վես­տա­կան շա­ղա­խը
18.12.2020 | 00:58

«Մի հա­տիկ զար­դա­բան­ված մա­տյան...
Թեր­թում ես զգու­շու­թյամբ, դի­տում, թա­փան­ցում ես պատ­կեր­նե­րի, ման­րան­կար զար­դա­հյուս­վածք­նե­րի մեջ, և քո դեմ հետզ­հե­տե հառ­նում է, կար­ծես, մի ի­րա­կան դժ­վար աշ­խարհ։ Թվում է, թե գր­քի զար­դա­բան­վածք­նե­րը վա­ռում ու մա­րում են պատ­մու­թյան կար­միր բո­ցե­ղեն կրակ­նե­րը և լսե­լի են դարձ­նում անլ­ռե­լի զան­գե­րի վրա-վրա զան­գա­հա­րու­թյան տո­նա­կան ու­րա­խու­թյու­նը կամ տագ­նա­պա­լի կոչ­նա­կը»։
Վի­գեն ԽԵ­ՉՈՒ­ՄՅԱՆ
«Գիրք գրոց»

«ԱՆ­ԿԱ­ԽՈՒ­ԹՅԱՆ ՀՌ­ՉԱ­ԿԱ­ԳԻ­ՐԸ»՝ ԵՐԿ­ՐԻ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ Ա­ՎԵ­ՏԱ­ՐԱՆ
2020-ին հայ­կա­կան ոս­կե­հուռ ա­շու­նը ան­հայտ բա­ցա­կա­յող էր, հաղ­թա­նա­կի բերկ­րան­քը փոխ­վեց դա­վա­լիցք պար­տու­թյան սգեր­գով, և մեր նախ­շուն հան­դերձ­նե­րը ծածկ­վե­ցին մոխ­րի թունդ շեր­տով։ Ապ­րել, այ­նուա­մե­նայ­նիվ, անհ­րա­ժեշտ է։ Ապ­րել և շե­նաց­նել եր­կի­րը, հու­սա­լով, որ մի օր ա­զա­տագր­ված Ար­ցա­խի և հզո­րա­ցած Հա­յաս­տա­նի միա­ձուլ­մամբ և Սփյուռ­քի լիա­րյուն ներգ­րավ­մամբ կվե­րածն­վի Հայ­կա­կան աշ­խար­հը։ Այս ա­մե­նի հիմ­նա­քա­րը 30 տա­րի ա­ռաջ կյան­քի կոչ­ված «Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյան հռ­չա­կագ­րի» ըն­դու­նումն էր որ­պես մեր ան­կախ պե­տա­կա­նու­թյան թա­գա­կիր փաս­տա­թուղթ, օրհ­ներգ և զի­նան­շան։
(Ի լրումն մյուս դա­ժան ցա­վե­րի, կապ­ված Ար­ցա­խի հիմ­նա­հատ­վա­ծի կորս­տյան հետ, հան­գիստ չի տա­լիս մի, թվում է, ա­ներևույթ հան­գա­մանք. մենք կորց­րինք ան­զու­գա­կան գե­ղեց­կու­թյան տեր մի հայ­րե­նիք, ո­րը, բա­րե­բախ­տա­բար, պահ­պան­վել է մեր նկա­րիչ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում)։


Եվ ա­հա մի հան­դուգն միտք է ինձ գրա­վել, որն էլ կի­սում եմ թեր­թի ըն­թեր­ցող­նե­րի, կեր­պար­վես­տի վար­պետ­նե­րի և ար­վես­տա­սեր­նե­րի հետ։ Սա­կայն, մինչ այդ, ա­ռա­ջար­կում եմ ու­շի ու­շով կար­դալ «Ան­կա­խու­թյան հռ­չա­կագ­րի» հան­գու­ցա­յին 7-րդ կե­տը. «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ազ­գա­յին հարս­տու­թյու­նը՝ հո­ղը, ըն­դեր­քը, օ­դա­յին տա­րա­ծու­թյու­նը, ջրա­յին և այլ բնա­կան պա­շար­նե­րը, տն­տե­սա­կան, մտա­վոր, մշա­կու­թա­յին կա­րո­ղու­թյուն­նե­րը, նրա ժո­ղովր­դի սե­փա­կա­նու­թյունն է։ Դրանց տի­րա­պետ­ման, օգ­տա­գործ­ման և տնօ­րին­ման կար­գը ո­րոշ­վում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օ­րենք­նե­րով»։


Հար­գար­ժան կեր­պար­վես­տա­գետ­ներ, կար­դա­ցի՞ք, բա­րի, այժմ խնդ­րում եմ մտո­վի պատ­կե­րագ­րել, այ­նու­հետև թղ­թին ու կտա­վին հանձ­նել հա­յոց կեն­սա­բեր հո­ղը՝ թան­կար­ժեք հա­նա­ծո­նե­րի շտե­մա­րան ըն­դեր­քը, օ­դա­յին տա­րա­ծու­թյու­նը՝ աստ­ղա­զարդ եր­կն­քով և ցայ­գա­լույ­սով պա­րուր­ված, ջրե­րը՝ քաղց­րա­համ և վճիտ լեռ­նա­յին աղ­բյուր­նե­րը, նաև երկ­րի և նրա ժո­ղովր­դի տն­տե­սա­կան, մտա­վոր և մշա­կու­թա­յին կա­րո­ղու­թյուն­նե­րը։ Դժ­վար ու բա՞րդ խն­դիր է, ա­մենևին։ Կեր­պար­վես­տա­գե­տի երևա­կա­յու­թյու­նը սահ­ման չու­նի, և նրան ըն­դա­մե­նը անն­շան ո­գեշն­չում է պետք։ Գրե­թե հա­մոզ­ված եմ, որ ա­ռա­ջարկս կըն­դուն­վի հա­վուր պատ­շա­ճի, պատ­կեր­ներ ի հայտ կգան, ո­րոնք կզե­տեղ­վեն «Ռոս­լին» ար­վես­տի հան­դե­սի 2021-ի թո­ղար­կում­նե­րում։

Մի­ջան­կյալ տե­ղե­կաց­նեմ, որ, ան­կաս­կած, հայ կեր­պար­վես­տա­գետ­նե­րը աշ­նա­նա­յին հո­գե­մաշ օ­րե­րին դժ­վա­րու­թյամբ են վր­ձին և հա­տիչ ձեռք­ներն ա­ռել, երկ­րի ան­դա­մա­հա­տու­մը յու­րո­վի ծան­րու­թյամբ է անդ­րա­դարձ­վում նրանց հո­գեաշ­խար­հում, այ­նուա­մե­նայ­նիվ, նկար­չի աշ­խար­հը լույ­սի և լա­վա­տե­սու­թյան, վառ գույ­նի ու վեհ գա­ղա­փա­րի, երկ­նա­յի­նի ու երկ­րա­յի­նի զու­գոր­դում է, և ան­գամ ա­մե­նաանս­պա­սե­լի տե­ղատ­վու­թյա­նը հա­ջոր­դում է վա­րար մա­կըն­թա­ցու­թյու­նը։ Այլ կերպ ա­սած՝ նրանց հո­գեմ­տա­կեր­պում հո­ռե­տե­սու­թյունն ար­մատ­ներ չի գցում։
Սույն տար­վա դեկ­տեմ­բե­րի սկզ­բին Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան ցու­ցա­հան­դե­սա­յին հա­մա­լի­րի մեծ ցու­ցաս­րա­հում կա­յա­ցավ «Ա­ռա­կա­նի» ան­նա­խա­դեպ և ու­շագ­րավ նա­խա­գի­ծը։ Ար­դի 100 նկա­րիչ­ներ, ըստ ցան­կու­թյան, նկա­րա­զար­դել էին մե­կա­կան ա­ռակ։ Եվ ցու­ցաս­րա­հում ա­ռա­կին բնո­րոշ ի­մաս­տու­թյան և եր­գի­ծա­պա­տու­մի մի իս­կա­կան հան­դի­սա­խաղ էր։ Հա­րյուր ա­ռակ, հա­րյուր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն և հա­րյուր ապ­տակ կյան­քի գոր­շու­թյանն ու ո­րոշ մարդ­կանց ան­հե­թեթ վար­քին։

Այժմ հու­շա­րար գլուխ­գոր­ծո­ցի մա­սին։ 1922-ին հայ, բնավ կաս­կած կամ վա­րա­նում չու­նեմ, նաև հա­մաշ­խար­հա­յին կեր­պար­վես­տի ինք­նա­տիպ, շնոր­հա­շատ վար­պետ Հա­կոբ Կո­ջո­յա­նը ստեղ­ծեց սքան­չե­լի մի գործ՝ «Սա­սուն­ցի Դա­վի­թը», ո­րը կո­թո­ղա­յին ա­րա­րում է։ Ա­փա­չափ մա­կե­րե­սում այս ան­զու­գա­կան վար­պե­տը ստեղ­ծել է հա­յոց մեծ դյու­ցազ­ներ­գու­թյան գլ­խա­վոր հե­րո­սի պա­տու­մը, հայ­կա­կան աշ­խար­հի դա­րա­կազ­միկ վե­րա­զար­թոնքն է կեր­տել՝ օգ­տա­գոր­ծե­լով տուշ, ջրա­ներկ և բրոնզ, ա­պա­վի­նե­լով 49x63 սմ գե­ղար­վես­տա­կան տա­րած­քին։ Հրա­տապ անհ­րա­ժեշ­տու­թյուն է այս ստեղ­ծա­գոր­ծու­թյան մե­ծա­դիր վե­րար­տադ­րու­մը և հան­րահռ­չա­կու­մը գո­վազ­դա­յին վա­հա­նակ­նե­րի վրա Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում։ Նաև՝ Սփյուռ­քում։

Ինչ­պես ա­րա­րել «ան­կա­խու­թյան հռ­չա­կա­գիր» մեր նո­րօ­րյա քա­ղա­քա­կան ա­վե­տա­րա­նը։ Հա­վա­նա­բար այս­պես. ե­թե հողն ազ­գա­յին հարս­տու­թյուն է, ա­պա ոչ մի թիզ հող անմ­շակ չպետք է մնա, պետք է մշակ­վի և պատ­կա­նի հո­ղամ­շակ հա­յին ու հայ­կա­կան պե­տու­թյա­նը։ Ես ա­կա­մա տես­նում եմ գույ­նով ու հո­րին­ված­քով, վար­պե­տու­թյամբ և ինք­նա­տի­պու­թյամբ աչ­քի զար­նող ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ, ո­րոն­ցում հո­ղը կպատ­կեր­վի որ­պես այն խա­ղո­ղի որ­թի ծնո­ղը, ո­րից ա­ռա­ջինն աշ­խար­հում գի­նի քամ­վեց։ Այն հո­ղը, ո­րը որ­դան կար­միր կի­սաա­ռաս­պե­լա­կան ներ­կա­նյութն է սնում, ո­րը հու­նի­սից մինչև սեպ­տեմ­բեր, Սևա­նա լճի ա­փա­մերձ գյու­ղե­րից մինչև Մա­սի­սա­հա­յաց Ա­րա­րա­տյան դաշտ, ար­շա­լույ­սի և արևա­մու­տի կարմ­րա­ցոլք ու ոս­կե­ցայտ գույ­նե­րով զուգ­ված աշ­խար­հում ե­զա­կի ծի­րան է դառ­նում և ան­մա­հա­կան համ ու հոտ ու­նե­ցող այլ պտուղ­ներ ու մր­գեր։ Հու­սամ, որ մեր կեր­պար­վես­տա­գետ­նե­րը չեն շր­ջան­ցի մի հան­գա­մանք. հա­յոց հո­ղը պար­զա­պես հո­ղա­շերտ չէ, այն իր խոր­քե­րում ամ­բա­րում է երկ­րի խոր­հր­դան­շա­կան պատ­մու­թյան զար­մա­նահ­րաշ գտա­ծո­ներ, տա­ճար­նե­րի և դամ­բա­րան­նե­րի, հնա­գույն բա­զում բնա­կա­վայ­րե­րի, այլ կերպ ա­սած, քա­ղա­քակր­թա­կան բա­զում հայտ­նու­թյուն­նե­րի մնա­ցորդ­ներ։ Մի՞­թե չար­ժե այդ ա­մե­նը վերս­տեղ­ծել կեր­պար­վես­տում։

ԸՆ­ԴԵՐՔՆ Ի ՊԱՀ ՍԵ­ՐՈՒՆԴ­ՆԵ­ՐԻՆ
Ըն­դեր­քը, որ օգ­տա­կար ան­հա­մար հա­նա­ծո­նե­րի շտե­մա­րան է, անգ­թո­րեն շա­հա­գործ­վում, օ­տար և հայ հաս­տաք­սակ­նե­րի կող­մից օ­տար­վում է երկ­րից ու նրա միակ ժա­ռան­գորդ և սե­փա­կա­նա­տեր ժո­ղովր­դից։ Եվ, առ­հա­սա­րակ, հա­յոց (Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի հան­րա­պե­տու­թյուն­նե­րի) ըն­դերքն այ­սօր պետք է «պա­հա­ծո­յաց­վի», պի­տի դա­դա­րի դրա շա­հա­գոր­ծու­մը, այն, որ­պես պարգևավ­ճար, պետք է ի պահ հան­ձն­վի գա­լիք սե­րունդ­նե­րին։ Շա՜տ բո­վան­դա­կա­լից կտավ­ներ կա­րե­լի է սպա­սել ըն­դեր­քի թե­մա­յով։

ՀԱ­ՅՈՑ ՋՐԵ­ՐԸ՝ ՊԱՐ­ԳԵՎ ԵՎ ՊԱ­ՏԻԺ
Հա­յաս­տա­նը տա­րա­ծաշր­ջա­նի ջր­բաշխն է։ (Սա երկ­նա­յին պարգև է, որն այդ­պես էլ չգի­տակ­ցե­ցին երկ­րի «իշ­խան­նե­րը»)։ Մեր կեն­սա­տու ջրե­րը լեռ­նաշ­խար­հից իջ­նե­լով ո­ռո­գում են Վրաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի հո­ղե­րը։ Ան­կախ պե­տա­կա­նու­թյան շուրջ 30 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ան­տես­վեց հե­ղեղ­վող ջրե­րի տն­տե­սա­կան, այ­նու­հետև քա­ղա­քա­կան նշա­նա­կու­թյու­նը։ Այ­նինչ վա­ղուց, շա՜տ վա­ղուց Եր­կիր մո­լո­րա­կում ջրե­րով հա­րուստ եր­կր­նե­րը կա­ռու­ցում են հս­կա ջրամ­բար­ներ, ո­րոնք ոչ միայն ահ­ռե­լի ջրա­յին պա­շար են և օգ­տա­գործ­վում են տն­տե­սա­կան նպա­տակ­նե­րով (ձկ­նար­դյու­նա­բե­րու­թյուն, զբո­սաշր­ջու­թյուն և այլն), այլև ջրա­յին մտ­րակ են։ Ե­թե դր­կիցդ ծա­րա­վից տո­չոր­վե­լով, աչ­քը ջուր դա­ռած սպա­սում է ջր­բաշխ երկ­րի ո­ղոր­մա­ծու­թյա­նը, միա­ժա­մա­նակ ակն­հայտ և քո­ղարկ­ված դա­վեր է նյու­թում նրա դեմ, ջր­բաշխ եր­կի­րը չի հա­պա­ղում, և խար­դախ դր­կի­ցի եր­կն­քում կայ­ծա­կի հզո­րու­թյամբ շա­ռա­չում է ջրա­յին մտ­րա­կը, շա­ռա­չում է, ան­շուշտ, այ­լա­բա­նո­րեն։ Պար­զա­պես ջր­բաշ­խը խիստ սահ­մա­նա­փա­կում է ջրի հոս­քը դե­պի դա­վա­դիր դր­կի­ցի հո­ղե­րը և ցա­մա­քում են նրանց ա­ռու­նե­րը, արևի տակ այր­վում են բան­ջա­րա­նոց­ներն ու այ­գի­նե­րը։ Եվ խար­դախ դր­կիցն ան­վե­րա­պա­հո­րեն ծն­կի է գա­լիս։ Նման ջրամ­բար­նե­րի տա­րո­ղու­թյու­նը պի­տի լի­նի գո­նե 500 մլն խո­րա­նարդ մետր։ Նման ջրամ­բար դեռ խոր­հր­դա­յին շր­ջա­նում կա­ռուց­վում էր Եղ­վար­դում, այն ա­նա­վարտ մնաց, իսկ Եր­րորդ հան­րա­պե­տու­թյու­նը ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան ջրամ­բար­նե­րի կա­ռու­ցումն էլ չե­ղար­կեց, ինչ­պես չե­ղար­կել էր «Նաի­րի­տի» և այլ ռազ­մա­վա­րա­կան օ­բյեկտ­նե­րի կա­ռու­ցու­մը, վե­րա­կա­ռու­ցու­մը և գոր­ծար­կու­մը։
Մի՞­թե մեր ռազ­մա­վա­րա­կան հզո­րու­թյուն ջրամ­բար­նե­րը չար­ժե պատ­կե­րել շղ­թայ­ված, գե­րե­վար­ված սե­փա­կան երկ­րում։

Մենք ուղ­ղա­կի դա­տա­պարտ­ված ենք հայ­տա­րա­րե­լու «Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյան հռ­չա­կա­գի­րը» երկ­րի քա­ղա­քա­կան ա­վե­տա­րան և կա­ռու­ցե­լու հայ­կա­կան «Ամ­րոց պե­տու­թյուն»՝ շի­նա­րա­րու­թյան ողջ ըն­թաց­քում օգ­տա­գոր­ծե­լով նրա ստեղ­ծա­բա­նա­կան նե­րուժն ու գե­ղար­վես­տա­կան շա­ղա­խը։

Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 38799

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ