ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Արթուր ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. Սոս Սարգսյանի մահվան բոթն ընկալեցի որպես «SOS» ազդանշան

Արթուր ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. Սոս Սարգսյանի մահվան բոթն ընկալեցի որպես «SOS» ազդանշան
26.09.2013 | 23:30

Անասելի խոր կսկիծով ու ինձ ոչ բնորոշ նկատելի հուզականությամբ ընդունեցի Նահապետի՝ իմ պաշտելի Սոս Սարգսյանի մահվան բոթը: Հավանաբար ոչ նրա համար, որ պատիվ ու երջանիկ բարեբախտություն եմ ունեցել անձամբ ճանաչելու: Ուղղակի ... ուղղակի վերջին շրջանում միշտ վախեցել եմ այս կորստից: Սոս պապին ինձ համար ներկա մարմնացումն էր հայ մտավորականի հավաքական կերպարի: Սոս Սարգսյանի մահվան բոթն անբացատրելիորեն, զուտ ներաշխարհային զգացականությամբ, ընկալեցի որպես «SOS» ազդանշան՝ իրական հայ մտավորականության հետագա խղճի ու ճակատագրի համար:

Դիտվել է՝ 2035

Մեկնաբանություններ