ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կենտրոն համայնքը չորրորդ անգամ կվստահի Գագիկ Բեգլարյանին

Կենտրոն համայնքը չորրորդ անգամ կվստահի Գագիկ Բեգլարյանին
29.05.2009 | 00:00

ՎԵՐՋԻՆ ԱԿՈՐԴՆԵՐԸ
«Երևանը մեր երազանքների քաղաքը դարձնելու ծրագրերն իրատեսական են և հասանելի: Վստահ եմ, որ կկարողանամ դրանք կյանքի կոչել իմ թիմակից ընկերների և երևանցիների աջակցությամբ»,- հենց այս խոսքերով էլ սկսեց իր նախընտրական հանդիպումը Կենտրոն համայնքի բնակիչների հետ Երևանի գործող քաղաքապետ, Կենտրոնի նախկին թաղապետ, քաղաքապետի թեկնածու ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ: Երեք անգամ Կենտրոնի բնակիչների վստահության քվեն ստացած Գագիկ Բեգլարյանին այստեղ դիմավորեցին մեծ ոգևորությամբ: «Մեր նախկին թաղապետին վստահում և սիրում ենք, տեսել ենք նրա գործը, մեծ փորձ ունի և, որ ամենակարևորն է, հոգատար ու սրտացավ է երևանցիների նկատմամբ»,- մեզ հետ զրույցում նշեց հանդիպմանը ներկա քաղաքացիներից մեկը:
Երևանի քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը, ողջունելով Կենտրոնի բնակիչներին, նշեց, որ հանրապետական կուսակցության թիմը շրջել է արդեն 200-ից ավելի բակերում, տեղում անձամբ ծանոթացել երևանցիների խնդիրներին, լսել նրանց առաջարկությունները: «Կենտրոն համայնքի սիրելի բնակիչներ, ես երեք անգամ ստացել եմ ձեր վստահության քվեն, որի համար անչափ շնորհակալ եմ: Ինչպես մյուս համայնքներում, Կենտրոնում ևս անելիքներ դեռ շատ կան: Կան խնդիրներ, որոնք լուծում են պահանջում: 100-տոկոսանոց աշխատանք չենք կարողացել անել, քանի որ ՏԻՄ նախկին օրենքը շատ քիչ հնարավորություններ էր տալիս: Հունիսի 1-ից մեր մայրաքաղաքը դառնում է մեկ համայնք, ասել է թե` «Մեկ ընտանիք»։ Այս ընտրություններից հետո բոլոր լիազորությունները ձեր քվեների միջոցով անցնելու է Երևան քաղաքին, Երևան համայնքին։ Այն ժամանակ կտեսնեք, ինչ ծավալի աշխատանք կիրականացվի բոլորիդ համար»,- վստահեցրեց մայրաքաղաքի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին համարը, հավելելով, որ Երևանում ձևավորված հին ու բարի ավանդույթներն անպայման վերականգնվելու են:
Հանրապետականների համամասնական ցուցակում ընդգրկված են նաև բազմաթիվ մտավորականներ` ճարտարապետներ, բժիշկներ, գիտնականներ, ովքեր հավատում են այս թիմի սրտացավ աշխատանքին:
Սիրված դերասան Գոռ Վարդանյանը համոզված է, որ մեր մայրաքաղաքը կլինի շատ գեղեցիկ, մաքուր, որով կհպարտանան բոլորը: «Ինչո՞ւ եմ կանգնել Գագիկ Բեգլարյանի կողքին։ Որովհետև ծանոթ եմ իրեն, թաղապետ եղած տարիներին շատ եմ աշխատել իր հետ, տեսել եմ նրա գործը: Հավատացած եմ, որ Գագիկ Բեգլարյանի և Տարոն Մարգարյանի թիմը բոլոր այն ծրագրերը, որոնք այսօր ներկայացնում է երևանցիներին, անպայման գործի է վերածելու»,- իր ելույթում նշեց Գոռ Վարդանյանը: Երևանի ավագանու անդամի թեկնածու, արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանն էլ վստահ է, որ մայիսի 31-ին հաղթելու է երևանցին: «Որպեսզի երևանցին իրեն երջանիկ զգա իր հարազատ, հայրենի քաղաքում, նրան մի բան է պետք` մայիսի 31-ին քվեարկել 6-րդ համարի` ՀՀԿ-ի օգտին: Իմ վստահության հիմքն այս թիմի` կառավարման համակարգում ունեցած մեծ պրոֆեսիոնալիզմն է: ՀՀԿ ցուցակը գլխավորում են Գագիկ Բեգլարյանը և Տարոն Մարգարյանը, մարդիկ, ովքեր տեղական ինքնակառավարման համակարգում աշխատելու փայլուն փորձ ունեն»,- ասաց նա:
Բնակիչների հետ զրուցելուց հետո Գագիկ Բեգլարյանը Կենտրոն համայնքի Քաջազնունի-Քոչար փողոցների շենքերի բակում բացեց ֆուտբոլի նոր խաղադաշտ: Սա մեծ ոգևորություն առաջացրեց հատկապես փոքրիկների մեջ։ Նրանք արդեն հարմարավետ խաղադաշտ ունեն:
Տ. ԼԵՎՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2728

Մեկնաբանություններ