ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ինչու են ՌԴ-ՆԱՏՕ պատերազմն անվանում ռուս-ուկրաինական պատերազմ

Ինչու են ՌԴ-ՆԱՏՕ պատերազմն անվանում ռուս-ուկրաինական պատերազմ
11.08.2024 | 12:29

ՈՒշադրություն դարձրեք, որ ՆԱՏՕ-ի ներխուժումը Ռուսաստանի Կուրսկի մարզ Հայաստանի ընդդիմադիր քարոզչական դաշտում հիմնականում անվանում են ուկրաինական ներխուժում։ Եվ ընդանրապես, ՌԴ-ՆԱՏՕ պատերազմն անվանում են ռուս-ուկրաինական պատերազմ։

Այստեղ ես նպատակաուղղված քարոզչական միտում եմ տեսնում։ Ընդ որում, միտում, որը, հնարավոր է, մշակվել է արևմտյան ուղեղային կենտրոններում և որպես ուղեցույց իջեցվել Հայաստան։

ՆԱՏՕ-ի հետ բախումը ուկրաինական ճակատում ռուս-ուկրաինական պատերազմ անվանելը, Ռուսաստանի որոշակի անհաջողությունների կամ բացթողումների դեպքում, թույլ է տալիս Ռուսաստանի վարկանիշը հանրային դաշտում գցել և մանիպուլյացիաներով նրան ներկայացնել որպես թույլ, տկար և այլն։

Այնինչ, եթե ուկրաինական ճակատում տեղի ունեցող ռազմական գործողությունները հանրային դաշտում ներկայացվի որպես ՌԴ-ՆԱՏՕ պատերազմ, ապա Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը բոլորովին այլ կլինի։

Ռուսաստանն այսօր միայնակ պատերազմում է թե՛ մոբիլիզացիոն, թե՛ ֆինանսական, թե՛ արդյունաբերական առումով անգամներով գերազանցող ՆԱՏՕ-ի և իր գաղութատիրական համակարգի դեմ։ Դա խոսում է Ռուսաստանի ներքին և համաշխարհային հզոր ներուժի մասին։ Որևէ այլ պետություն աշխարհում դրան ընդունակ չէ։

Այդ դեպքում ինչու՞ են գործող իշխանությանը ընդդիմադիր ներկայացող հանրային գործիչները ՌԴ-ՆԱՏՕ պատերազմն անվանում ռուս-ուկրաինական պատերազմ։

Պատասխանը շատ պարզ է. ՌԴ-ՆԱՏՕ պատերազմ անվանելու դեպքում, իրենք ստիպված են լինելու պատասխանել այն հարցին, թե ով է այդ պատերազմում ճիշտ, իսկ ով՝ սխալ։ Ընդ որում, ոչ միայն քաղաքական, այլ նաև գաղափարական, բարոյական և հոգևոր դաշտում։

Հենց այս ընտրությունը կատարելու պատասխանատվությունից էլ խուսափում են ՌԴ-ՆԱՏՕ պատերազմը ռուս-ուկրաինական անվանողները։

Մի մասը դա անում են Արևմուտքի ազդեցության գործակալի իրենց կարգավիճակը թաքցնելու համար, մի մասը Արևմուտքից ակնկալիքներ կամ կախում ունեն, մի մասի համար էլ առաջնահերթը իրենց ԵՍ-ն է։ Դե ԵՍ-երի առումով էլ Արևմուտքի մատը խառն է։ Նա մեծ ԵՍ-եր աճեցնելու վարպետ է, որոնք ժողովուրդների համար մեծ ողբերգությունների պատճառ են դառնում։

Այնինչ, Ռուսաստան կամ ՆԱՏՕ վեկտորի ընտրությունը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար։ Երեկ այն կենսական էր Արցախի համար, երբ հավաքական Հայաստանը, ըստ էության, ընտրեց ՆԱՏՕ-ի վեկտորը և, ըստ էության, մերժեց Ռուսաստանի միջնորդությունը և դրա հետ կապված փաստաթղթերի ու պայմանավորվածությունների կատարումը։

Հ.Գ.

1. Վեկտորի ընտրությունը չխառնել դիվանագիտական և այլ բնույթի հարաբերությունների հետ։

2. ՈՒկրաինական ճակատում տեղի ունեցող ռազմական գործողությունները կարելի էր պայմանականորեն անվանել ռուս-ուկրաինական պատերազմ հատուկ ռազմական օպերացիայի առաջին ամիսներին, երբ ռուսական զորքերը շատ արագ հասան Կիևի մատույցներ։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 6445

Մեկնաբանություններ