ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Նիկոլ Փաշինյանը բավարարում է Թուրքիայի ևս մեկ նախապայման․ Մեծամորի ատոմակայանը՝ փակման շեմին

Նիկոլ Փաշինյանը բավարարում է Թուրքիայի ևս մեկ նախապայման․ Մեծամորի ատոմակայանը՝ փակման շեմին
09.08.2024 | 13:24

Նիկոլ Փաշինյանը հերթով բավարարում է Թուրքիայի նախապամանները կամ քայլեր է կատարում դրանք բավարարելու ուղղությամբ։ Այդ նախապայմաններն անվերջ են ու առաջ են քաշվում մեր երկիրը կազմաքանդելու համար։

Արցախը կլանելուց հետո Թուրքիան իր եղբայր Ադրբեջանի հետ անցել են մյուս պահանջներին։ Շրջանառության մեջ են դրվել ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու հարցերը, պետականորեն քննարկվում է «Արևմտյան Ադրբեջանի» թեման, սահմանազատման անվան տակ միակողմանի զիջումներ են կորզվում Հայաստանից։

Թուրքիայի մյուս պահանջը վերաբերում էր Հայոց ցեղասպանությանը։ Փաշինյանի կառավարությունը գործնականում հրաժարվել է այդ թեման քննարկելուց․ ցեղասպանության հարցը մոռացության է տրվել։

Ի դեպ, հանրային-քաղաքական-լրատվական դաշտում ակտիվորեն քննարկվում են անվտանգային թեմաները, որոնք առնչվում են տարածքներին, սակայն ուշադրությունից դուրս է մնում այն, որ Փաշինյանը հետևողականորեն գնում է Մեծամորի ատոմակայանի փակման ուղղությամբ, որը նույնպես թուրքական պահանջ է։

Նիկոլենց այն հեքիաթները, թե, իբր, արևմտյան մասնակցությամբ հնարավոր է լինելու նոր էներգաբլոկ կառուցել, հանրությանը մոլորեցնելու և ատոմակայանը փակելու գործողությունները քողածածկելու համար են։

Ռուսական կողմի հետ ատոմակայանի մասով բանակցությունների միտումնավոր տապալումը Փաշինյանի ստացած առաջադրանքներից է։ Այդ առաջադրանքների շարքում էր Արցախը հանձնելը, Հայաստանի տարածքները զիջելը, հայ-ռուսական հարաբերությունները թշնամացնելը, հայ-իրանական հարաբերությունները փչացնելը։

Ատոմակայանի կառավարումը շուտով լրջագույն խնդիրների առաջ է կանգնելու՝ սկսած հումքի մատակարարումից, թափոնների կառավարումից մինչև շահագործում։ Էներգետիկ ճգնաժամը թակում է Հայաստանի դուռը, ինչը մեծապես հարվածելու է մեր անվտանգությանը ոչ պակաս, քան տարածքային զիջումների դեպքում ենք ունենում։

Հ․Գ․ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն փլուզում է պետականությունը։ Անվտանգային հարցերում որդեգրվել է անվերջ ու միակողմանի զիջումների քաղաքականություն, իսկ երկրի ներսում կաթվածահար վիճակում են ենթակառուցվածքները։

Ենթակառուցվածքների կառավարման որակի կտրուկ անկումն իրենց մաշկի վրա զգում են շարքային քաղաքացիները։ Ջրամատակարարումն ու էներգամատակարարումը խայտառակ վիճակում են։ Սա վատ կառավարման, փնթիության, անգրագիտության համադրություն է։

Երևանյան այս շոգ օրերին ջրի ու հոսանքի մատակարարման պարբերական դարձած խափանումները դարձել են խաղի կանոն ու մեզ վերադարձնում են 90-ականներ։

Փաշինյանի կառավարությունը բոլոր ոլորտներում է տապալվել։ Եթե մինչև պատերազմը հիմնական վարկածն այն էր, որ այս ամենը հիմարության հետևանք էր, ապա հատկապես 2022թ․ հոկտեմբերի 6-ից հետո գերակայողը դավաճանության ու միտումնավորության տարբերակն է՝ թուրքական նախապայմանների բավարարման շրջանակներում։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 7425

Մեկնաբանություններ