ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. Մի՞թե պարզ չէր, որ հանրապետականները դա չեն հանդուրժի

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. Մի՞թե պարզ չէր, որ հանրապետականները դա չեն հանդուրժի
13.02.2014 | 11:49

Հետաքրքիրն այն է, որ, չնայած անցած 4-5 տարիների բոլոր ձախողումներին, ՀԱԿ առաջնորդներն ու ակտիվիստները շարունակում են գործել այն նույն մեթոդներով, որոնք վստահ կարելի է բնութագրել իբրև չքաղաքական, հակաքաղաքական: Վիրավորանք, ագրեսիա, հեղափոխական կոչեր, բայց ոչ մի մեխանիզմ, ոչ մի գործիք և, մեծ հաշվով, ոչ մի հստակ ծրագիր: Արդյունքը միայն այն մթնոլորտն է, որը հնարավոր է դարձնում այսօրվա միջադեպերը: Եվ սա բնական է: Մի՞թե ՀԱԿ-ում չէին հաշվարկել, որ բողոքի ցույցն առաջացնելու էր հակադարձ ցույց: Հատկապես, եթե այդ ցույցը հիմնված է հակառակ ճամբարի առաջնորդին հասցեագրված վիրավորանքների վրա: Մի՞թե պարզ չէր, որ հանրապետականները դա չեն հանդուրժի, ինչպես որ դա չէր հանդուրժի ցանկացած այլ քաղաքական ուժ՝ լինի Հայաստանում, թե, օրինակ, ԱՄՆ-ում: Հակադարձ ակցիաները սովորական պրակտիկա են ամենուր: Հայաստանը բացառություն չէ: Մեր պարագայում յուրահատուկը, թերևս, համատարած մերժողական տրամադրություններն են, որոնք հաղթահարելու նախանշաններ, ցավոք, դեռևս չկան:

Դիտվել է՝ 2372

Մեկնաբանություններ