«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Լիանա ԱՅՎԱԶՅԱՆ. Ապրիլի 24-ի թեման էլ Միշայի spinnig-ով կավարտվի

Լիանա ԱՅՎԱԶՅԱՆ. Ապրիլի 24-ի թեման էլ Միշայի spinnig-ով կավարտվի
27.04.2013 | 14:53

Մի քանի օր է հատուկ ստատուս չէի գրում այս մասին։ Մտածում էի, կարող է մեր, ապուշություններ են փորձում։ Հիմա գրում եմ, քանի որ էլի CNN-ով ինչ-որ Միշայի ու էլի ,ինչ-որե- ների մի շարան անհեթեթության մասին են հիշատակում՝ Բոստոնի հետ կապված։ Ամերիկացիների, թե ռուսների, թե... ո՞ւմ սադրանքն է սա։ Ո՞Ւմ էր պետք այս նվերը մատուցել հայերին՝ Ապրիլի 24-ին ընդառաջ։
Եթե այդ, իբր Բաքվում ապրած, հետո իսլամ ընդունած, ԱՄՆ-ում ապրող, չեչեն եղբայրների գլուխը ծայրահեղական գաղափարներով լցրած հայ Միշան կա, ուրեմն գործակալ է, հաստատ ոչ հայկական։ "Tsarnaev՚s uncle, Ruslan Tsarni, told CNN from his home in Maryland, describing the friend as an Armenian convert to Islam" ։ Նման անհավանական բան դեռ լսած չկայի։ Ի դեպ, ազգանունը, հասցեն ինչո՞ւ չեն նշում, չէ՞որ ԱՄՆ ՀԴԲ-ն, ռուսական հատուկ ծառայությունները հետևել են եղբայրներին։
"Armenians, I have no intention to say anything about Armenians. It՚s a neighboring region with North Caucasus,"... քեռու խոսքերը ակնհայտ սովորեցրած, խմբագրված, սարքված տեքստ է , որովհետև, բաքվեցի Միշայի պատճառով, փաստորեն, միտումնավոր Հայաստանն է (neighboring region) հիշատակվում Հյուսիսային Կովկասի կողքին: Տարօրինակ զուգահեռ։
Հետո լուսանկարները...Նման անմեղ հայացքով երիտասարդ, գեղեցիկ ահաբեկիչների ֆոտոները անընդհատ պտտացնելը կարծես նրանց զոհ, անմեղ չեչեններ ներկայացնելու փորձ լինի։ Տարօրինակ է՝ ըստ ամերիկյան լրագրության կանոնների, մենք այս story -ում պետք է տեսնենք չար հերոսին, այսինքն ահաբեկիչներին, բայց նրանք կարծես թե առայժմ զոհ են ներկայացվում։ Չարը Միշան է, նախկին քրիտոնյա, այն էլ՝ հայ։
Ամերիկացիներին հասկանում եմ, Արևմուտքի սնած-պահած, ռուսների դեմ պայքարող չեչեններին, կամ էլ մուսուլմաներին չի կարելի վատ ներկայացնել։ Իրականում, հնարավոր է ոչ մի Միշա էլ չկա, և դժվար թե հայերով բնակեցված Բոստոնում մարդիկ այդ աբսուրդ պատմությանը հավատան և զայրույթը նրանց դեմ ուղղեն։ Այսպիսով, չեչենների ցանկալի ,ռենոմենե էլ կպահպանվի, Ապրիլի 24-ի թեման էլ Միշայի spinning--ով կփակվի։ Լրատվամիջոցներն այս տարի իրոք էլ զարմանալիորեն անաղմուկ էին, Թուրքիայի ականջից հեռու։ Չէ՞ որ Մերձավոր Արևելքում կարևոր իրադարձություններ են տեղի ունենում, մի քիչ էլ վերջինիս օգնությամբ։
Ասում եմ, կարող է հետո սրանց перевербовка են արել Վրաստանում մասնակցած կոնֆերանսի ժամանակ։ Ահա և գտա նման հոդված։ Կարելի է կարդալ` http://www.veteranstoday.com/2013/04/26/249695/

Դիտվել է՝ 2238

Մեկնաբանություններ