Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«ԿՈՄՈՒՆԻՍՏԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼ Ո՛Չ ՖԻՆԱՆՍԸ, Ո՛Չ ԷԼ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂԸ»

«ԿՈՄՈՒՆԻՍՏԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼ Ո՛Չ ՖԻՆԱՆՍԸ, Ո՛Չ ԷԼ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂԸ»
18.12.2009 | 00:00

Ընթերցողին ենք ներկայացնում ՀՀԿ անդամ Իշխան Թովմասյանի պատասխանը «Իրավունքը de facto»-ին` առանց էական միջամտության։
Ոչ միայն ինձ` Իշխան Թովմասյանիս, այլ նաև Ձեր թերթի ցանկացած ընթերցողի համար, լինի արտաքին թե ներքին քաղաքական նման լարված իրավիճակում, ինչի ականատեսն ենք և հայտնվել ենք ազգովին, ոչ միայն անակնկալ է, ինչու չէ` նաև զարմանք առաջացնող «Իրավունքը de facto»-ի ս. թ. դեկտեմբերի 15-17-ի համարում լույս ընծայված Վահան Վարդանյանի հարցազրույցը ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի հետ։ Նախ` բարձրացված հարցերը, և թե իրականում ինչ խնդիր է դրանց ներքո շղարշվում, և չգիտես ինչու, կարծես թե ինքնապաշտպանվողի կարգավիճակում հանդես եկող, հարցերին ոչ համապատասխան համեմատականներով (ավտոմեքենայի գարաժ, կրկեսի հարող տարածքում հավաքված մարդկանց խոսակցություններին ցավակցող, կուսակցությունից հեռացված հարցին երկու անգամ տարբեր մեկնաբանությամբ, հանձինս իրականության հետ կապ չունեցող մեղայական տերմինի) կամ կուսակցության կանոնադրական կետերի վերլուծական պատասխանների պատճառով։ Ցավալի է, սակայն փաստ, որ նման հարցերի, առավել ևս նման պատասխանների հիմնական նպատակն այն է, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե անորոշ մի վտանգ է գալիս Մոսկվայից, այն էլ ՀԿԿ խողովակով, եթե ոչ իրեն, ապա շարքային կոմունիստին ներքաշելով սոցիալիզմի, հայ ժողովրդի դարավոր բարեկամ Ռուսաստանի դեմ ուղղված դավադրության մեջ։ Ինչ վերաբերում է բարձրացված հարցերին, իմ կողմից պատասխանները հստակ են և հիմնավոր։ Այո՛, վերջերս եմ վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, բնականաբար, իմ հնարավորությունների ներածին չափով, քաղաքական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ էր, որպեսզի վերահաշվառման կանգնեի, ինձ համար միակ ու ընդունելի ՀԿԿ շարքերը, գրավոր դիմել եմ, և օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել ՀԿԿ վերահսկիչ հանձնաժողովի և բյուրոյի բոլոր անդամներին դրական վերաբերմունքի համար։ Ինձ կուսակցությունից չեն հեռացրել, ելնելով ներկուսակցական որոշ հանգամանքներից ինքնակամ եմ հեռացել։ Ինչ վերաբերում է սերնդափոխությանն ու կուսակցության վարած ռազմավարությանը, դա ոչ միայն կապ չունի անհատների ցանկության հետ, այլև կապված է տարիքային ցենզից և տիրող քաղաքական իրավիճակից։ Իսկ իր գաղափարի ու նպատակի համար վճռական ու անկաշկանդ պայքարող կոմունիստի համար առաջնային չեն կարող համարվել ո՛չ ֆինանսը, և ո՛չ էլ ֆինանսավորողը, առավել ևս, եթե անհիմն արծարծվել է Ռուսաստանի և ռուսաստանյան ցանկացած քաղաքական ուժի կամ ուժերի թեման։ Այս հարցի կապակցությամբ ոչ միայն իմ, սխալված չեմ լինի, եթե նշեմ հարյուր հազարավոր մարդկանց կարծիքը մեկն է ու անփոփոխ, եթե Ռուսաստանը ցանկացած հարցի կամ ծրագրի իրականացման հիմքում դնում է հայ և ռուս ժողովուրդների փոխշահավետ համագործակցությունը, ինչը չենք կարող ասել Արևմուտքի մասին։
Որպես կոմունիստ չեմ սիրում զբաղվել ինքնագովերգով, թե ինչ կուսակցական գործունեություն եմ ծավալել մինչ հեռանալս, ողջ հարցազրույցից ոչ միայն համամիտ եմ, այլ նաև լիարժեք կիսում եմ միայն ու միայն այն բնորոշումը, որը տվել է ընկեր Թովմասյանը, որը վերաբերում է կուսակցության առջև համապատասխան ծառայություններ ունենալուն, կուսակցական անբասիր անցյալին և իր գործունեությամբ աչքի ընկած լինելուն, չգիտեմ վրիպում է, թե բացթողում։ Իմ կողմից կցանկանայի ավելացնել նաև, որ պատասխանատու պաշտոնում ընտրվելով առաջնահերթ խնդիրը պետք է լինի կուսակցության շարքերը համալրելը, առավել ևս երիտասարդությամբ, ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելով կուսակցության հեղինակության բարձրացումը և ներկուսակցական միասնականությունն ու համախմբվածությունը, ամենակարևորը «Կոմունիստ» թերթի նորից լույսընծայումը։
Իշխան ԹՈՎՄԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 1475

Մեկնաբանություններ