Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Կոչ

Կոչ
23.04.2024 | 07:47

Սիրելի հայ ժողովուրդ, գիտակից եղբայրներ և քույրեր, հայոց բանակ, սրբազան հայրեր, իմ գործընկերներ, ձեզ եմ դիմում կոչով:

«Կամքեր ու հոգիներ թրծող աշխատանք է պետք, որ պիտի ստեղծի վաղվա համար ազգովին
նախապատրաստվելու մեր հավաքական ճիգը»:

Գարեգին Նժդեհ

Օսմանյան կայսրության որոշումով 1915 թվականին ցեղասպանվեց մեկ և կես միլիոն հայ մարդ, որ
Արարչության պահից սերենդե-սերունդ գործում էր Արարատ լեռան հովանու տակ։ Հայ ժողովդի փրկված բեկորները, ստիպված էին հանգրվան փնտրել տարբեր երկրներում և ձևավորել աշխարհասփյուռ հային։
Բարձր կողմերի կամքով, 1918 թվականին, Արարատ լեռան հովանու տակ նորից վերականգնվեց հայ ժողովրդի պետությունը՝ պատմական արդարության իրավունքով։
Մեզ և աշխարհին հայտնի պատճառներով, 1920 թ դեկտեմբերի 10-ին Ազգերի Լիգայի ճանաչած 214 000 կմ քառ տարածքի միայն 14 տոկոսի կամ 29 960 կմ քառ տարածքի վրա իրավունք ստացանք… վերականգնելու մեր պետությունը։

Հայոց այրերը հայ ժողովրդի հետ անձնազոհաբար կռվեցին հանուն Հայաստանի Հանրապետության հիմնադրման, Խորհրդային Հայաստանի պահպանման և հետխորհրդային Հայաստանի կայացման։ 1920 թ. առ այսօր հայոց այրերին հաջողվել է ստանալ միայն բարոյական հատուցում։

Հայտնվել ենք 1915-1920 թթ. իրավիճակում:
Ազգային աղետալի վիճակը- սեփական իրավունքի գիտակցության բացակայության հետևանքն է:
Սեփական իրավունքի գիտակցությամբ է պայմանավորված ազգային վերելքների և անկումների ճշգրիտ
գնահատականը։ Հայ ժողովրդի իրավաքաղաքական վերելքի միակ հիմքը ժառանգական իրավունքի վերահաստատումն է։
Սիրելի հայ ժողովու՛րդ, որպես հայ ժողովրդի ժառանգական իրավունքերը կենսագործող կողմ, կոչ ենք անում՝ Հայաստանի,
Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի և
մյուս երկների հայությանը, կայացած բոլո՜ր հա՛յ անհատներին և ազգային կառույցների՛ն ոտքի ելե՛ք, անկախ ձեր կարգավիճակից, ցու՛յց տվեք ձեր ուժը, ձե՛ր նվիրումը հանուն ձեր զավակների, թոռների և Հայաստան պետության հարատևմանը։ Աջակցեք մեր կողմից իրականացվող Հայրենատիրության և Հատուցման, դատաիրավական և ազգային գերխնդիրների լուծման գործընթացներին։ Հատկապես
գիտությա՛ն և արվեստի, գործարա՛ր և հանրային ասպարեզում հանրաճանա՛չ հայորդիներին՝ հեռու նետե՛ք ձեզանից լռության և անտարբերության դիմակը։
Գիտակցե՛ք, ձեր բարձր պատասխանատվությունը և պարտականությունը հա՛յ ազգի առջև։ Հոգևոր, մշակութային, գիտական և գործարար աշխարհ հայություն և մտավորականությու՛ն, միացե՛ք մեր կողմից
իրականացվող Հայրենատիրության և Հատուցման դատաիրավական գործընթացներին։

Ստեղծե՛նք բավարար պայմաններ Միջազգային Բարձր կողմից պահանջելու Հայոց Ցեղասպանության Իրավական
Գնահատականը և Հատուցում իրականացնելու ծրագիրը։

Կո՛չ ենք անում միավորվել մեր առաջադրած
դատաիրավական ռազմավարության շու՛րջ, աշխարհի հզորների մասնակցությամբ ապահովելու՛ հայ
ժողովրդի և Հայաստան Պետության համար շահեկան գործընկերոջ կարգավիճակը։ Անկախ ամեն ինչից,
յուրաքանչյուր հայ պարտավո՛ր է իր նյութական մասնակցությունը բերել որպես Ազգային Տու՛րք։ Մենք
նույն ազգն ենք՝ նույն լեզվո՛վ, նույն իրավունքներո՛վ, նույն ճակատագրո՛վ, միավորված ենք նույն խնդիրներո՛վ և նպատակներո՛վ։

Օգն՛եք ֆիզիկապես, նյութապե՛ս և բարոյապե՛ս:

Տարածե՛ք մեր գործունեության մասին տեղեկություններ, իրազեկե՛ք հայ հանրությանը, որ հայ ժողովրդի գիտակից
կողմն իրավունքո՛վ է պահանջում հատուցում:

Այս «նորացված մոտեցումը» հայ ազգի վերամիավորման
իրավակա՛ն առանցքն է, անկախ բնակության վայրի՛ց, կուսակցական, մասնագիտական և այլ պատկանելիությունի՛ց, պաշտոնի՛ց, զբաղեցրած դիրքի՛ց և սոցիալական վիճակի՛ց։ Բոլորս հավասար ենք Աստծո՛, օրենքների՛, կարգ ու կանոնի և անհատական Ազգային Պարտքի առառաջ։

Նեցու՛կ կանգնեք մեր կողմից իրականացվող Հայրենատիրության և Հատուցման՝ ազգային գերխնդիրների լուծման գործընթացներին: Աստված մե՛զ պահապան...

Համահայկական Վերնախորհուրդ (Senat) համակարգող՝ Ա․Մկրտչյան
Արևմտյան Հայաստան Պետության Ազգային Ժողովի նախագահ՝ Տ․ Բագրատունի
Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիայի նախագահ՝ Կ․ Հայրապետյան
22․04․2024 թ․

Դիտվել է՝ 1211

Մեկնաբանություններ