ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Այսօրվա իրականության մեջ անորոշությունից զատ ոչինչ չկա

 Այսօրվա իրականության մեջ անորոշությունից զատ ոչինչ չկա
21.04.2024 | 22:04

Սովորաբար ապագան են հակադրում անցյալին, ոչ թե իրականը՝ պատմականին, ինչպես մեզ մոտ են փորձում անել։ Իսպանացի փիլիսոփա Օրտեգա ի Գասետն, օրինակ, ասում է. «ՈՒժեղ են ոչ թե այն պետություններն ու ազգերը, որոնք փառահեղ անցյալ ունեն, այլ նրանք, ովքեր միավորված են փառահեղ ապագայի տեսլականի շուրջ»։ Անհերքելի ճշմարտություն, բայց սա որևէ աղերս չունի «իրականի» ու «պատմականի» կեղծ ու վտանգավոր հակադրության հետ, որն ընդամենը նպատակ ունի քողարկել սեփական անճարակությունը և արդարացնել քաղաքական անօգնականությունը։

Մեր պատմության մեջ կա ողբերգություն, բայց կա նաև արժանապատվություն։ Իրականության մեջ արժանապատիվ ոչինչ չկա, հակառակ դեպքում, քաղաքացու օրը հաղթանակի օրվանից չէր կարևորվի։ Պատմության մեջ կա ապրելու կամք, հույս և լավատեսություն, իրականության մեջ անորոշությունից զատ ոչինչ չկա։

Այսօր էլ ափսոսանքով եմ հիշում 2018-ի այս օրերը, երբ իմ աչքի առաջ, այսպես կոչված, պատմական Հայաստանին փոխարինում էր իրական Հայաստանը, երբ կար հիմնավոր կանխազգացում գալիք խորը անորոշության վերաբերյալ, բայց չկար հնարավորություն՝ թույլ չտալու դա։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ