Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Ինչ-որ մետաղի կտորներո՞վ պիտի ուրախանամ, երբ…

Ինչ-որ մետաղի կտորներո՞վ պիտի ուրախանամ, երբ…
22.02.2024 | 10:26

Հո չե՞ք նեղանա, եթե խոստովանեմ, որ ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե հայ մարզիկները ոնց են հաղթել ազերիթուրք կենդանիներին, թե քանի ոսկե ու այլ մեդալ են նվաճել այս կամ այն առաջնությունում։

Ես ուրախ կլինեի, եթե այդ ամենի փոխարեն պետություն ունենայինք, արժանապատիվ, քաջ, ըմբոստ, հպարտ քաղաքացիներ ունենայինք, ոչ թե տգետ ու անինքնասեր, նախանձ ու ագահ, ստոր ու ծախու մի ինչ-որ ընչաքաղց զանգված։

Երբ որպես պետություն չկանք, ներքին ու արտաքին թրքի կրնկի ու յաթաղանի տակ ենք, երբ ՀՀ-ն ներկայացնողը գարշելի գոյացություն շիմպանզեն է ու անպատիժ երկիր է քարտեզից ջնջում, ինչ-որ մետաղի կտորներո՞վ պիտի ուրախանամ։

Երանի՜ հայ մարզիկները ոչ մի մարզաձևում մեդալ չշահեին, թուրքին միշտ պարտվեին մարզական հարթակներում, բայց իրական կյանքում թուրքը լիներ մեր կրնկի տակ ծնկած, ոչ թե մենք` նրա թրիտակ, և աշխարհի կողմից հարգված, զարգացած ու հզոր երկիր ունենայինք։

Նույնն է ուրախ տրտինգ տալով վալս ու քոչարի պարել նավի վրա, երբ այն խորտակվում է։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 1305

Մեկնաբանություններ