ՈՒթ հարց Երևանի քաղաքապետի թեկնածուներին.
1. Ընդունու՞մ եք արդյոք, որ Երևանի գերկենտրոնացումը դարձել է հայ ազգի գլխավոր սպառնալիքներից մեկը, եթե այո, ապա ի՞նչ պետք է անի կառավարությունը առկա խնդիրը մեղմելու համար:
2. Ի՞նչ կպատասխանեք այն զբոսաշրջիկին, որն իմանալով Երևանի ՝ Հռոմից մեծ (հին) լինելու մասին, ձեզ կխնդրի, որ ցույց տաք հինգ հարյուր տարեկան որևէ շինություն:
3. Ինչու՞ դուք չեք ծառայել հայկական ԶՈՒ-երում (հարցս, բնականաբար, չի վերաբերվում ծառայածներին ու կանանց):
4. Ընդունու՞մ եք, որ 2018-ին Սերժ Սարգսյանը բեմականացրել է հեղափոխություն:
5. Ի՞նչ եք կարծում, ինչու՞ Հայաստանի պառլամենտում չի բարձրաձայնվում Արարատ Միիրզոյանի թուրքական գործակալ լինելու մեղադրանքների մասին հարցը:
6. Երբևէ քաղաքական պատվեր կատարե՞լ եք, փողի դիմաց ճառ ասե՞լ եք, փողի դիմաց ինչ -որ բանի առնչությամբ լռե՞լ եք, կաշառք վերցրե՞լ եք:
7. Ո՞ր Ավետարանն է ձեզ համար ավելի հոգեհարազատ և ինչու՞:
8. ՆԱՏՕ՞, ՀԱ՞ՊԿ, թե՞ ՖԻՖԱ:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ