Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Ճանապարհը մեկն է` միասնությամբ ազգային իշխանության ձևավորում

Ճանապարհը մեկն է` միասնությամբ ազգային իշխանության ձևավորում
30.08.2023 | 20:18

Արցախի հողում մեր թափված արյունն է, Արցախի սարերում Հայաստանի խաղաղությունն է։ Այդ հողի պաշտպանությունից հրաժարվածների խմբակը, այն հանձնում է թշնամուն, որովհետև ատում է այդ խաղաղությունն ու ուժը, հանձնում է, որ հաջորդը Սևանն ու Երևանը հանձնի։

Իրենց տեղը նեղ է ու անհարմար Հայի հայրենիքում` Հայաստանում ու Արցախում։

Խեղդվում են հայկականից, ճնշվում են, մուղամ են ուզում ու «կիրթ, կառուցողական ալիև»։

Հայաստանի և Արցախի խաղաղության համար մի ճանապարհ կա` միասնությամբ ազգային իշխանության ձևավորում։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1687

Մեկնաբանություններ