Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Բլինքենը հեռախոսել է Չավուշօղլուի հետ

Բլինքենը հեռախոսել է Չավուշօղլուի հետ
16.02.2021 | 14:28

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Անկարային ազատվել ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերից՝ ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Մոսկվան և Անկարան С-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման պայմանագիր են կնքել 2017-ին:

Դիտվել է՝ 3935

Մեկնաբանություններ