Մեր ամբողջ դժբախտությունն այն է, որ բոլոր խնդիրների լուծումը կապում ենք ընտրությունների հետ: Եթե ամենքս մեր չափով կարողանանք պայքարել դատարաններում կայացվող ապօրինի վճիռների, բանակում կատարվող և այդպես էլ չբացահայտվող սպանությունների, քաղաքաշինական ապօրինությունների դեմ, այսօր բոլորովին այլ երկրում կապրեինք, և ցանկացած նախագահ, ԱԺ պատգամավոր կամ նախարար, վարչապետ կամ քաղաքապետ իրեն «անգլիական թագուհու» կարգավիճակում կզգար: Մինչև չընդունենք, որ ընտրությունների կանխորոշված ելքը ոչ թե պատճառ է, այլ` հետևանք, այդ ընտրությունները մի գլուխ կեղծվելու են, մենք էլ պրոբլեմի լուծումը փնտրելու ենք ամեն մի ընտրությունից հետո Ազատության հրապարակում հավաքվելու մեջ, հրապարակ, որը մեր հույսերի ու հուսախաբությունների խորհրդանիշն է դարձել:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ