Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Ասում են...

Ասում են...
19.12.2008 | 00:00

...թե քաղաքական շրջանակներում համառորեն լուրեր են շրջանառվում, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը վերջերս ոչ պաշտոնական այցով Մոսկվայում եղած ժամանակ հանդիպել են Ռուսաստանի ղեկավար շրջանակները ներկայացնող որոշ գործիչների հետ։ Խոսվել է այն մասին, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին ամբողջությամբ, և Հայաստանում հետագա գործընթացները կարող են հանգեցնել երկրի արտաքին կողմնորոշման փոփոխության` ռուսական վեկտորի կտրուկ թուլացումով, եթե հիմա համապատասխան միջոցառումներ չձեռնարկվեն։ Միաժամանակ նորահայտ գեոպոլիտիկները մասնավոր զրույցներում ընդունել են, որ Ռոբերտ Քոչարյանն էլ այսօր Հայաստանում, մեղմ ասած, ժողովրդականություն վայելող ֆիգուր չէ և չի համապատասխանում ռուսական շահերը ներկայացնողի դերակատարությանը։ Ծառուկյանն ու Աբրահամյանը ռուսական կողմին առաջարկել են «ստավկան» իրենց վրա դնել` հավաստիացնելով, թե կկարողանան պատվով կատարել ռուսական շահերը Հայաստանում պաշտպանելու բարձր ու պատվավոր առաքելությունը։

Դիտվել է՝ 2793

Մեկնաբանություններ