-
20.01.2021|
22:09
ՊԵԿ-ի կայքում հրապարակվել է 2020-ի հունվար-դեկտեմբերին 1000 խոշոր հարկ վճարողների վճարված գումարների ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-դեկտեմբերին վճարվել է 987 մլրդ 637 մլն դրամ:
-
19.01.2021|
12:59
Չինաստանի տնտեսությունը 2020-ին աճել է մոտ 2 տոկոսով՝ դառնալով այն սակավաթիվ խոշոր երկրներից մեկը, որը համաշխարհային տնտեսության համար աղետալի տարում հաղորդել է աճի մասին։
-
19.01.2021|
12:48
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկօրյա այցով գտնվում է Սյունիքի մարզում: Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ նախարարն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի, Մեղրու չրերի և մթերման կենտրոն, Ագարակի ՊՄԿ ՓԲԸ, Մեղրու պահածոների գործարան:
-
18.01.2021|
19:22
Այս խորհրդարանի(որի նախագահն արդեն հայտարարված փաստարկներով թուրքերի գործակալն է) մեծամասնությունը գերիների, նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության իրավաչափության առնչությամբ նախագիծը մերժեց օրակարգ ընդունել ու քննարկել, բայց մեծ ջերմեռանդությամբ օրախնդիր դարձրեց ու սկսեց թիվ մեկ թեման համարել հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու հարցը։
-
18.01.2021|
11:44
Սոթքի հանքը մասնակի գործում է, թե աշխատակիցների, թե բնակչների անվտանգությունն ապահովվում է և անվտանգության առումով դեռ որևէ խնդիր չի եղել՝ ասել է Սոթք համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանից:
-
16.01.2021|
21:24
Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել դադարեցնել մետաղական ուրան արտադրելուն միտված գիտահետազոտական աշխատանքները:
-
16.01.2021|
12:28
Ըստ 2020-ի տվյալների՝ Ադրբեջանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը տարվա ընթացքում կազմել է 2 671 545 750 ԱՄՆ դոլար, որ 11,6% -ով պակաս է 2019-ի ցուցանիշից՝ հայտնում է «Ինտեֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով պետական մաքսային կոմիտեի տվյալները: 2020-ին Ռուսաստանի հետ առևտրային գործառնությունները կազմել են Ադրբեջանի ընդհանուր արտաքին առևտրի շրջանառության 10,92% -ը:
-
15.01.2021|
22:21
Հայաստանում խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակը 2020-ին գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, այդ տասնյակում հայտնված ընկերությունները 2020-ին ավելի շատ հարկեր են վճարել, քան 2019-ին՝ տեղեկացրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2020 թվականի առաջին 10 խոշոր հարկ վճարողների ամփոփված ցուցակը:
-
15.01.2021|
12:18
«Գազպրոմ-Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ վերականգնողական աշխատանքները մայրուղային գազատարի վրա ավարտվել են ժամկետից շուտ, և երեկ ժամը 23-ին Հայաստան բնական գազի առաքումը անհրաժեշտ ծավալով վերականգնվել է:
-
14.01.2021|
13:49
Այսօր կառավարության նիստում հաստատվել է մինչև 2040-ը ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը: