22.05.2020|
01:07
Օրերս հերթական ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աչքի ընկավ իր համար համեմատաբար զուսպ կեցվածքով և ակնհայտորեն փորձում էր խուսափել վերջին օրերին անձամբ իրեն ուղղված մեղադրանքներից։ Քաղաքական վերլուծաբաններից շատերը դա բացատրեցին նրանով, որ կառավարության ղեկավարը, չունենալով իրական ու համոզիչ հակափաստարկներ, փորձում է պարտիան հետաձգել՝ ժամանակ շահելու ու հասկանալու համար, թե իր նկատմամբ էլ ինչ կոմպրոմատներ, ինֆորմացիաներ և տեղեկատվական ռումբեր կան հակառակորդների մոտ։