Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Առաջարկ ԶԼՄ-ներին

Առաջարկ ԶԼՄ-ներին
27.09.2023 | 08:25

ՆՓ-ի մասնակցութլամբ որևէ իրադարձություն լուսաբանելիս, նրա ասածները մեջբերելիս և ընդհանրապես նրա հետ կապված ցանկացած տեղեկատվություն տարածելիս այլևս չօգտագործել «ՀՀ վարչապետ» բառակապակցությունը և նշել անուն ազգանունով:

Նրա անվանից առաջ «ՀՀ վարչապետ» գրելը կամ բարձրաձայնելը այլևս ոչ մի աղերս չունի իրականության հետ:

Նա հիմա ՀՀ իշխանական լծակներին դեռևս տիրապետող հայրենադավ մի խմբավորման պարագլուխն է... ընդամենը և միայն:

Նրա անվանից առաջ «ՀՀ վարչապետ» գրելը կամ բարձրաձայնելը այլևս հավասարազոր է հայհոյանքի՝ ուղղված Հայոց պետականությանն ու հայ ազգին :

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1151

Մեկնաբանություններ