Նախարարություններում‚ պետական կազմակերպություններում կատարվում է բյուջեների կրճատում։ Վինանսական‚ հաշվապահական ծառայությունները զբաղված են բյուջեները վերաբաշխելով‚ տեղափոխություններ կատարելով‚ որպեսզի նվազագույն կորուստներով դուրս գան իրավիճակից։ Ընդ որում‚ գործատուները չեն բացառում աշխատավարձերի կրճատումները։ Ի դեպ‚ պետական շատ կազմակերպություններում դեռևս չի փոխանցվել նախորդ ամսվա աշխատավարձը‚ մինչդեռ նախկինում ուշացումներ չէին լինում‚ և աշխատավարձը փոխանցվում էր ամսվա առաջին աշխատանքային օրերին։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ