«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Միասնության քայլերթը» Մինսկում հարյուր հազարավոր մասնակիցներով

«Միասնության քայլերթը» Մինսկում հարյուր հազարավոր մասնակիցներով
08.09.2020 | 10:20

Սեպտեմբերի 6-ին Մինսկում ու Բելառուսի մյուս քաղաքներում զանգվածային ակցիա կայացավ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակարգի դեմ: Մայրաքաղաքում բողոքի ակցիային մասնակցում էր 100-200000 մարդ: Քաղաքի կենտրոնը փակել էին ՕՄՕՆ-ը և ներքին զորքերը: Բաբարիկոյի շտաբի կոչով ակցիային մասնակցության ցանկություն ունեցողները կարող էին գրանցվել «Ձայն» համակարգում՝ այդպիսով ընդդդիմությունը վճռել էր հերքել ՆԳՆ-ի պնդումը, որ ակցիային մասնակցել է 20000 մարդ: Դեռ երթը սկսվելուց առաջ 109 000 մարդ էր գրանցվել, ժամը 2-ից Մինսկում ինտերնետը դադարեց աշխատել: RFI-ի թղթակցի գնահատականով՝ «Մինսկ՝ հերոս քաղաք» հարթաքանդակի մոտ հավաքվել էին 150-200000 մարդ: Երթում առանձնանում էին խմբերը՝ ուսուցիչները, բանվորները, բլոգերները, մարզիկները գնում էին իրենց խմբերով: Մարդիկ լավատես են ու մտադիր են շարունակել բողոքի խաղաղ ակցիաները: Բացի ավանդական կարգախոսներից՝ «Լուկաշենկոյին՝ ավտոզակ», «Բելառուսը ողջ է», այս անգամ պաստառներին շատ կատակներ կային «Վարչավայի ու Բեռլինի գաղտնալսված բանակցությունների» վերաբերյալ, ոմանք խաղալիք ավտոմատներ էին կրում:


Առավոտից ներքին զորքերը արգելափակել էին Հաղթանակի հրապարակը և Հանրապետության պալատը: «Սահման» համակարգը կանգնեցվել էր ԳՈԻՄ-ի մոտ և մարդկանց Անկախության հրապարակ անցնել թույլ չէր տալիս: Առավոտյան տեղեկություն հայտնվեց ջրանետների ու ավտոզակերի մասին, որ մտնում են քաղաք կենտրոն: Ամբողջ կենտրոնը ՕՄՕՆ-ի ու զինվորականների տրամադրության տակ է: Մինչև ակցիան սկսելը կալանավորվել են փոքր խմբեր մետրոյի «Պուշկին» կանգառի ու Տրակտորների գործարանի մոտ: Երեք ավտոզակեր լցվեցին ցուցարարներով: ՆԳՆ-ի տվյալներով՝ կալանավորվել է 10 մարդ: tut.by-ն հաղորդում է, որ հազարավոր մարդիկ բողոքի երթերի են դուրս եկել Գոմելում, Բրեստում, Գրոդնոյում, Վիտեբսկում, Բարանովիչիում, Մոգիլևում, Կոբրինում, Բոբրույսկում ու այլ քաղաքներում: Եղել են բախումներ ուժայինների հետ: Ցուցարարները Մինսկում հասել են Լուկաշենկոյի նստավայր, որ շրջապատված էր ՕՄՕՆ-ով ու հատուկ տեխնիկայով: Ցուցարարները դիմել են օմօնականներին՝ «Մարդ ծեծելն աշխատանք չէ», «Մենք ենք ձեզ վճարում, մենք ենք իշխանությունը», «Նա կհեռանա, դուք մնալու եք» կոչերով, իսկ Լուկաշենկոյին առաջարկել են դուրս գալ ու հաշվել ցուցարարներին: Մինսկում երեկոյան անձրև սկսվեց և ցուցարարները ցրվեցին:
RFI


Հ.Գ. Փաստացի օգոստոսի 9-ի ընտրություններից հետո իրավիճակը Մինսկում չի հանդարտվում, սկսվել է վտանգավոր տուրբուլենտություն Ալեքսանդր Լուկաշենկոյի համար, որի հետևանքով չի բացառվում, որ շահի Կրեմլը: Մոսկվայում ավելի ու ավելի բարձրաձայն են խոսում միասնական պետության մասին՝ հեռանկարում ունենալով ԽՍՀՄ-ի վերականգնումը: Բատկան այլևս դիմադրության ռեսուրս չունի Պուտինին, երբ ցուցարարները պահանջում են իր հեռանալը, հազիվ թե կարողանա ազգայնական կոչերով իր իշխանությունն ամրապնդել: Մանավանդ, որ ցուցարարները Ռուսաստանի դեմ կոչեր չեն հնչեցնում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8436

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ