«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Մոսկովյան վիճակագրությունը հաշվի չի առնում կորոնավիրուսից մահերի 60%-ը

Մոսկովյան վիճակագրությունը հաշվի չի առնում կորոնավիրուսից մահերի 60%-ը
18.05.2020 | 10:03

250 000-ից ավելի վարակակիրներ և ընդամենը 2,3 հազար մա՞հ: Մի քանի օր կորոնավիրուսով վարակվածների թիվը Ռուսաստանում սրընթաց աճում է, սակայն մահերի թիվը մնում է ցածր: Մոսկվայի առողջապահության դեպարտամենտը բացատրել է այդ վիճակագրությունը՝ գրում է Էլեն Իվիտսը Stern-ում: Մոսկվայի առողջապահության դեպարտամենտը հաստատել է, որ պացիենտների մահվան դեպքերի 60% չի հաշվարկվել պաշտոնական վիճակագրության մեջ, ներառվել են միայն անմիջականորեն Covid-19-ից մահվան դեպքերը: «Մահվան դեպքերի 60%-ից ավելին բացահայտ այլընտրանքային պատճառ ունեն՝ անոթային, 4-րդ ստադիայի քաղցկեղ, լեյկոզներ, համակարգային հիվանդություններ՝ օրգանների անբավարարության պատճառով, և մահացու այլ հիվանդություններ»՝՝ նշվում է առողջապահության դեպարտամենտի հայտարարության մեջ: Ինֆարկտից մահացած հիվանդը համարվու՞մ է կորոնավիրուսից մահացած: Այդ հարցին տարբեր երկրներում տարբեր պատասխաններ են տալիս: Ռուսաստանում՝ ասում են ոչ: Գերմանիայում, հակառակը՝ բոլորը, որ մահվան պահին կորոնավարակակիր են, համարվում են կորոնավիրուսից մահացած: Նույնիսկ եթե մահվան պատճառն ինքնասպանությունն է:

«Այս պահին հաշվարկվում են մարդիկ, որ մահացել են հիվանդությունից անմիջականորեն (մահացել են կորոնավիրուսից), և մարդիկ, որ մահացել են ուղեկից հիվանդություններից ու վարակված էին Sars-CoV-2-ով, բայց նրանց դեպքում հնարավոր չէ վերջնականապես պարզել մահվան պատճառը (մահացել են կորոնավիրուս ախտորոշումով)»՝ Ռոբերտ Կոխի ինստիտուտն առաջնորդվում է այս կանոնով: Տարբեր չափանիշների օգտագործման պատճառով վիճակագիրները նախազգուշացնում են տարբեր երկրներում մահվան մակարդակի համեմատությունից: «Մեծ հարց է՝ ով է մեռնում վիրուսից և ով է մեռնում վիրուսի ախտորոշումից» Stern-ին հարցազրույցում ասել է Էսենում Լեյբնիցի ասոցիացիայի տնտեսական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Թոմաս Բաուերը: «Այս հարցին հնարավոր չէ միանշանակ պատասխանել: Դա կարելի է անել, եթե կատարվեր դիահերձում,- բացատրել է Բոխումի Ռուռի համալսարանի էմպիրիկ տնտեսական վերլուծության պրոֆեսորը:- Բայց դա հնարավոր չէ: Ես հակված եմ ավելի շուտ ընդունել բարձր մահացությունը հաստատող բոլոր շեղումները, քան ցածր մահացություն ցույց տվող շեղումները: Պետք է ելակետ ընդունել վարակվածության անհայտ դեպքերի բարձր թիվը»: Իրականում ընդհանուր մահացությունը Մոսկվայում ապրիլին աճել է 20%-ով՝ համեմատած վերջին 10 տարիների միջին թվի հետ: Պաշտոնական տվյալներով՝ Մոսկվայում մարտին մահացել է 12 000 մարդ, վերջին 10 տարիներին ապրիլին մահանում էր մոտ 10000: Բայց վիճակագրության համաձայն՝ կորոնավիրուսից ապրիլին մահացել է 600 մարդ:
Էլեն Իվիտս, Stern


Հ.Գ. Էնդրյու Ռոտը The Guardian-ում գրում է, որ ռուս պաշտոնյաները պաշտպանում են երկիրը ենթադրությունից, որ Covid-19-ից ցածր մահացության պատճառը կասկածելի է, հայտարարելով, որ մահվան պատճառի որոշարկման ռուսական մեթոդը «բացառիկ ճշգրիտ» է: Ռուսաստանը կորոնավիրուսի հաստատված դեպքերով արդեն երկրորդն է աշխարհում, մահացությունը 0,9% է: «Մենք երբեք չենք կեղծել պաշտոնական վիճակագրությունը»,-հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Տատյանա Գոլիկովան, երբ նրան հարցրել են Financial Times-ի վերլուծության մասին: Պաշտոնյաները դատապարտել են նաև The New York Times-ի հոդվածը երկրում մահացության մակարդակի վերաբերյալ:
Իսպանիայում ու Իտալիայում կորոնավիրուսի տեստի դրական պատասխանը բավական է, որ հիվանդը համարվի կորոնավիրուսից մահացած: Մոսկվայի առողջապահության դեպարտամենտը իր մեթոդը «բացառիկ ճշգրիտ» է համարում՝ նշելով, որ 100% դիահերձում է կատարվել՝ ի տարբերություն այլ երկրների մեծ մասի: The Guardian-ը գտնում է, որ ցանկացած հաշվարկի դեպքում ռուսական վիճակագրությունը ցածր է ԱՄՆ-ից. Մեծ Բրիտանիայից ու արևմտյան առավել տուժած երկրներից մահացության թվով: Մոսկվան զարմանալի ցածր մակարդակը՝ 2305 մարդ, բացատրում է զանգվածային տեստավորմամբ և հայտնաբերված դեպքերին արագ արձագանքմամբ: ՌԴ առողջապահության նախարար Տատյանա Գոլիկովան հայտարարեց, որ միջին մահացությունը ՌԴ-ում 7,6 անգամ քիչ է աշխարհի միջինից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ