«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

ԱՄՆ-ը հակադրվում է ՄԱԿ-ին, Իսրայելը գտել է COVID-19-ի բուժումը

ԱՄՆ-ը հակադրվում է ՄԱԿ-ին, Իսրայելը գտել է COVID-19-ի բուժումը
06.05.2020 | 08:48

Մայիսի 4-ին ԵՄ-ն օնլայն կոնֆերանս անցկացրեց COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակմանն անհրաժեշտ միջոցների հավաքման համար: ԵՄ-ն 1 միլիարդ եվրո է հատկացրել պատվաստանյութի մշակման միջազգային ջանքերի համար՝ հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Ֆրանսիան խոստացել է 500 միլիուն եվրո փոխանցել՝ տեղեկացրեց նախագահ Էմանուել Մակրոնը: Գերմանիան խոստացավ 525 միլիոն: Դոնորների միջազգային կոնֆերանսը ԵՄ նախաձեռնությամբ՝ մասնակցության կոչ էր արվել կառավարություններին, ֆիլանտրոպներին, ձեռնարկությունների ղեկավարներին, հայտնի մարդկանց: 40 երկրներ ու 20 ձեռնարկություններ արձագանքել էին կոչին: Հավաքված գումարի մասին կհաղորդվի վիրտուալ բարեգործական մարաթոնի ավարտից հետո, որ անցկացվում է ԱՀԿ-ի հովանու ներքո: Նպատակը նվազագույնը 7,5 միլիարդ եվրո հավաքելն է՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի և արդյունավետ ախտորոշման ու բուժման միջոցների համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ընդգծեց, որ բուժումը պետք է հասանելի լինի բոլորին, որ դժվար խնդիր է: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բոլոր 193 պետությունները միաձայն ընդունել էին բանաձև՝ կորոնավարակի ապագա պատվաստանյութի համընդհանուր հասանելիության մասին: Երկրները խնդրել էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին որոշարկել ապագա պատվաստանյութի հետ աշխատանքի տարբերակները՝ ապահովելու «թափանցիկ, իրավահավասար, արդյունավետ ու ժամանակին հասանելիություն»: ԱՄՆ-ը հրաժարվել է մասնակցել միջոցների միջազգային հավաքագրմանը:

«Իբրև COVID-19-ի դեմ պայքարի միջազգային օգնության համաշխարհային առաջատար՝ մենք ողջունում ենք ԵՄ ջանքերը»՝ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը և ընդգծել, որ այդ «նախաձեռնությունը ի թիվս բազում այլ նախաձեռնությունների է», իսկ ԱՄՆ-ը արդեն բոլոր երկրներից շատ է ֆինանսական օգնություն հատկացրել առողջապահությանն ու հումանիտար ոլորտին:
RFI


Հ․Գ․ Սպիտակ տան ներկայացուցիչը կարող էր ավելի անկեղծ լինել ու հայտարարել, որ չի կարող և չի ցանկանում ԱՄՆ-ը ֆինանսական հատկացումներ անել մի բարեգործական դրամահավաքի, որ անցկացվում է ԱՀԿ-ի հովանու ներքո, որին ֆինանսավորումը դադարեցրել է: Հետո ինչ, որ նախաձեռնությունը ՄԱԿ-ինը ու ԵՄ-ինն է:


Մայիսի 5-ին France-Presse-ը հաղորդել է, որ իսրայելցի գիտնականներին հաջողվել է ստանալ հակամարմին, որ կարող է առանցքային դեր ունենալ COVID-19-ի դեմ պայքարում: Իսրայելի ՊՆ նախարար Նաֆտալի Բենետը մայիսի 4-ին հանդիպել է Նես Ցիոնի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի գիտնականների հետ, որ աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման վրա: Նրանք առանձնացրել են հակամարմին, որ ստացվել է մարդու իմունային բջիջներից: Իսրայելի ՊՆ մամլո հաղորդագրության մեջ դա նկարագրվում է իբրև «մոնոկլոնալ չեզոքացնող հակամարմին» և ենթադրվում է, որ կարող է չեզոքացնել COVID-19-ը վարակվածների օրգանիզմում: Այսինքն՝ դեղերը, որոնց մեջ հակամարմինը կարող է ներգրավվել, պատվաստանյութ չեն և չեն կարող վարակումը կանխել, բայց կարող են օգնել հիվանդության ընթացքում: Նես Ցիոնի ինստիտուտի տնօրեն, դոկտոր Շմուել Շապիրոյի խոսքով՝ իր լաբորատորիան ճշտում է այդ հակամարմնի մասին ամբողջ տեղեկատվությունը, գրանցելու է պատենտ, որից հետո կդիմի միջազգային ընկերություններին կորոնավարակով հիվանդների բուժման նպատակով դեղամիջոցի արտադրության համար: ՊՆ նախարար Նաֆտալի Բենետը ողջունել է Նես Ցիոնի գիտնականների աշխատանքը: Ուր էր ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը հնարավորություն ունենար՝ հայ բժիշկների հաջողությունը ողջունելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ