Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Հայկական գյուղմթերքը՝ գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնում

Հայկական գյուղմթերքը՝ գյուղական կյանքի  և ավանդույթների փառատոնում
14.10.2014 | 11:22

Հոկտեմբերի 11-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն:
Միջոցառումը կազմակերպել էր գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը` ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Փառատոնին, որի նպատակն էր նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության զարգացմանը և աջակցել հայ գյուղացիներին` ներկայացնելու իրենց արտադրանքը, մասնակցում էին ֆերմերային խմբեր ու գյուղատնտեսական ոլորտի ձեռներեցներ Հայաստանի բոլոր մարզերից: Հայ գյուղատնտեսները փառատոնին ներկայացել են հանրապետությունում արտադրվող գյուղմթերքի ողջ բազմազանությամբ:
Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի «ԲագՖրութ» ընկերությունն իր տաղավարում ներկայացրել էր չրեր, որոնք չորացված են հերմետիկ փակ միջավայրում և սպառողին են հասցվում վակուումային փաթեթավորմամբ՝ բացառելով նույնիսկ փոշեհատիկները։ Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ իրենց արտադրանքը հիմնականում արտահանվում է, ու հայկական մրգաչրերը մեծ պահանջարկ ունեն Եվրոպայում։
Մեկ այլ տաղավարում էլ ներկայացված էր հայ սպառողին ոչ այնքան հայտնի ստևիա բույսը։ Հայերեն անվանումն է մեղրախոտ։ «Ստևիա» ոչ ֆորմալ ֆերմերային խմբի ծրագրի ղեկավարներից Արմեն Ղազինյանը նշում է, որ ստևիան շաքարի փոխարինիչ է։ Այն բազմամյա մշտադալար թուփ է, որի հայրենիքը Հարավային Ամերիկան է։ Ստևիայի տերևները շաքարից քաղցր են 10-15 անգամ, չոր վիճակում՝ 25-40 անգամ, իսկ տերևներից պատրաստված էքստրակտը՝ 250-400 անգամ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, կատարելով բազմակողմանի հետազոտություններ, ուսումնասիրելով բույսի ազդեցությունը հիվանդ օրգանիզմի վրա, տվել է եզրակացություն, որ ստևիայի տերևները թունավոր նյութեր չեն պարունակում և օժտված են բուժիչ հատկություններով։ Որպես շաքարի բնական փոխարինիչ՝ բույսի տերևները կարելի է օգտագործել թեյ, սուրճ, զովացուցիչ ջրեր, կոմպոտներ և շաքարախտով տառապող հիվանդների համար տարատեսակ քաղցրավենիք պատրաստելու նպատակով։ Բույսի տերևները խորհուրդ են տրվում շաքարախտով տառապողներին, ավելորդ քաշ, բարձր ճնշում, արյունատար անոթների պատերի ամրացման խնդիր, արյան մեջ խոլեստերինի բարձր պարունակություն, սրտանոթային հիվանդություններ ունեցողներին։ Արմեն Ղազինյանը նշում է, որ բույսի սերմերը Հայաստան են բերել Եվրոպայից և Մալայզիայից, ծլունակությունը բավականին ցածր է՝ 15 տոկոս։ Ջերմոցային պայմաններում են աճեցնում` Լոռու մարզում։ Աշխատանքներ են տարվում Հայաստանի մեղմ կլիմա ունեցող բնակավայրերում բաց գրունտում մասշտաբային ցանք կատարելու ուղղությամբ։
Արմեն Ղազինյանը նկատում է, որ հայկական շուկայում տեղյակ են բույսի մասին, թեև, ըստ մեր զրուցակցի, տեղեկացվածության աստիճանը համարժեք չէ բույսի օգտակարությանը։
Տարբեր տաղավարներում ցուցադրված էին Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի մեղրը, օրգանական եղանակով աճեցված ազնվամորի, մոշ, այլ մթերքներ։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4437

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ