«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Կարևորը սրտի վիճակն է»

«Կարևորը  սրտի վիճակն է»
16.04.2013 | 02:14

Նոն-ստոպ ընտրություններն ՕԵԿ-ի համար, մի կողմից, զորաշարժերի, մյուս կողմից` մի քանի «պլաստում» լինելու կարգին առիթ էին: Ի տարբերություն նախագահական ընտրություններին չմասնակցած կուսակցությունների, նախագահական ընտրություններին մասնակցած ՕԵԿ-ը հնարավորություն ունեցավ Երևանում ոտքի վրա պահել իր և՛ շտաբները, և՛ էլեկտորատը, ու ժամանակ չկորցնել վերակազմակերպվելու, ինվենտարիզացիայի վրա։ ՈՒ մինչ մյուսները` մեկ-երկու-երեք-չորս, իրենք` մեկ-երկու:
«Մեկ-երկու» է նաև ՕԵԿ քաղաքական բլոկում: Ճիշտ է, այդ «բլոկը» «բլոկով» մնաց ոմանց կոկորդին, որովհետև այդ քայլը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ՕԵԿ-ի` այս մեծ ու հին արևի տակ կարևորվելու բավականին լուրջ քարտ-բլանշ, ինչն էլ դուր չեկավ «այլոց», ու սրանք ցուցանեցին իրենց «այլուրեքությունը»:
Խոսքն Արթուր Բաղդասարյանի` ՄԻ ազգային հանձնաժողովի նախագահ դառնալու մասին է: Ի՞նչ է ներկայացնում իրենից այդ հանձնաժողովը, ավելորդ է ևս մեկ անգամ անդրադառնալը, սակայն պարզից էլ պարզ է, թե որտեղից է «սկսվում հայրենիքն» այս կոնկրետ դեպքում. այն է` տեղյակները գիտեն, ականջ ունեցողները լսել, աչք ունեցողները տեսնելու են, որ իշխանական վերնախավում նոր գործընթացներ են խմորվում, փորձ է արվում տրասնֆորմացնել թե՛ վերին էշելոնները, թե՛ կառավարչական մարմինները, թե՛ պաշտոնական «օրգանիզմները»` ուրույն-ցիվիլ զսպաշապիկներ հագցնելով նրանց անհագ ախորժակի ու ինքնագլուխ արարքների վրա:
Սրա՛ն է ծառայելու նոր հանձնաժողովը: Այդ գործի համար ընտրվել է առաջին հերթին իրավաբան առաջնորդը: Արթուր Բաղդասարյանը:
Բայց, արի ու տես, որ ՕԵԿ-ում իրավաբանների «անշլագ» է: Երևանցի տղա, «լավով» երևանցիների հետ խոսող, ՕԵԿ առաջին «մայկա» Արմեն Երիցյանը, ով ՕԵԿ այս «պլաստների» ներքո քարոզարշավ է տանում, ոչ ավել-ոչ պակաս, իրավագիտության դոկտոր է: «Դոկտորին», ի դեպ, այս ընտրությունները եզակի հնարավորություն են տվել ներկայանալու ոչ միայն երևանցուն, այլև իրենով հետաքրքրված մյուսներին, այն է` երեսուն տարվա ոստիկանական ստաժ ունեցող, «օպերից»-գեներալի հասած Երիցյանն ահագին էլ մոբիլ է, երբ խոսքը վերաբերում է ամենևին էլ ոչ ոստիկանական, և ո՛չ էլ արտակարգ իրավիճակներին. քարոզարշավին Շենգավիթում նրան մի ծերուկ էր մոտեցել ու ասել. «Հիմա որ ես գյուղից եմ եկել ու Երևանում եմ ապրում, ինչի ես երևանցի չե՞մ, որ Դուք հա ասում եք` երևանցի տղա»: Արմեն Երիցյանը տիբեթյան լամաներին հատուկ պատասխան էր տվել ծերուկին. «Կարևորը սրտի վիճակն է, էլ ավելի կարևորը` Երևանը սիրելը»:
Երիցյանը Երևանին նայում է անչափ հետաքրքիր «պատուհանից», և առաջին հերթին` ԱԻՆ նախարարի: Օրերս նա հանդիպել էր երիտասարդների հետ. կարևորելով սերնդափոխության անչափ ցավոտ խնդիրը, Երիցյանը զուգահեռ կարևորել էր սոցիալական ուղղվածության կուսակցության` ՕԵԿ-ի ու մնացածների գրեթե համամարդկային ցավը ևս` սահմանափակ կարողություններ ունեցող երիտասարդների համար պետք է աշխատատեղեր ստեղծել: Եվ` առաջնահերթ: Քաղաքին վերաբերող մեծ ու փոքր հոգսերից, խնդիրներից առաջ:
Ինչո՞վ սրտի վիճակ չէ։ Ի դեպ, սրտի վիճակները շատ արագ են կյանքի իրավունք ստանում, որովհետև իմաստնությունը փաստում է` այստեղ ասացիր, այնտեղ եղավ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ