«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Նանա ԳՆԴՈՅԱՆ. «Բարևում», ոնց որ, լրիվ սաղ խառնել են

Նանա ԳՆԴՈՅԱՆ. «Բարևում», ոնց որ, լրիվ սաղ խառնել են
25.03.2013 | 13:16

ՈՒրեմն, էս մեր նախկին լևոնական և ներկայիս բարևիստ կամ պարզապես բարևիստ ակտիվի որոշ ներկայացուցիչների գրառումներում շատ հետաքրքրական փոփոխություն է եղել: Եթե նախկինում իրենք, որպես բացարձակ ճշմարտություն, խոսում էին այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մոտ 80% ձայն է հավաքել, և ընտրված նախագահը ինքն է, ապա այսօր իրենք իրենց գրառումներում արդեն սկսել են ասել, որ Ր. Հովհաննիսյանը 540 000 ձայն ունեցող թեկնածու է, այսինքն, համաձայնել են պաշտոնական տվյալների հետ:

Երկրորդ հետաքրքրական նկատառումս այն է, որ երբ Ր. Հովհաննիսյանը վերջին հանրահավաքի ժամանակ բացահայտ պաշտոն ուզեց ՀՀ նախագահից, այդ նույն ակտիվը ձեռքերը քշտած փորձում է բոլորիս համոզել, թե Րաֆֆին դա արել է իշխանափոխության օրակարգի շրջանականերում:
Հարգելիներս, դո՞ւք եք տենց միամիտ, թե մեզ եք էշի տեղ դրել: Եթե ՀՀ նախագահի նախկին թեկնածու Ր. Հովհաննիսյանը 100% վստահ է, որ հաղթել է ընտրություններում, և պետք է ինքը դառնա Հայոց ամենայն նախագահ, ապա ինչ «պաշտոնաԲԱԶԱՌԻ» մասին կարող է լինել խոսքը: Իսկ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը վերջապես գիտակցել է, որ 37%-ով ՀՀ նախագահի գահը չեն պահանջում և որոշել է նորմալ, խելքը գլխին ընդդիմություն դառնալ, ապա գոնե տղամարդկություն ունեցեք այդքանը ուղիղ խոստովանելու:

Հ.Գ. Գուցե, ժամանա՞կն է տղամարդկությունը դարձնել քաղաքական կատեգորիա:

Դիտվել է՝ 2049

Մեկնաբանություններ