«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Աղոթարան

Աղոթարան
01.10.2024 | 00:01

Պարգեւատո՛ւ բարեաց եւ աղբի՛ւր խաղաղութեան, Տէր Աստուա՛ծ մեր, յամենայն սատանայական խռովութեանց խաղաղացո՛ զմիտս մեր եւ զխորհուրդս ի գիշերիս յայսմիկ եւ յամենայն ժամանակի. որպէս զի առաջնորդեալք յանցաւոր կենցաղոյս՝ ժամանեսցուք յաւիտենական երկնից արքայութեան Քո, զոր պատրաստեցեր ի սկզբանէ աշխարհի սրբոց Քոց: Եւ ընդ նոսին գոհանալով՝ փառաւորեսցուք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն

:

Դիտվել է՝ 1726

Մեկնաբանություններ