ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Ալիևից ավելի մուսուլման

Ալիևից ավելի մուսուլման
25.05.2024 | 11:25

Ձերբակալել են Ասկերանի քաղաքապետին, Մարտակերտի քաղաքապետին։ Արցախի վերջին ցեղասպանական իրադարձությունների ժամանակ Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը նահատակվեց։ Եթե կենդանի լիներ, նրան էլ երևի կձերբակալեին։

Տպավորություն է, որ, որպես թեկնածու, պատրաստվում է Ադրբեջանի նախագահական ընտրություններին։ Ու մի գրամ կասկած չունեմ, որ եթե մաքուր ընտրություններ անցկացվեն, հենց առաջին փուլով Ալիևին կկրի։ Ռեյտինգն այ էդքան բարձր է Ադրբեջանում։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1163

Մեկնաբանություններ