Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Խոր հավատ չունեցող մարդկային մասսան պիտանի չէ պետականություն կառուցելու գործում

Խոր հավատ չունեցող մարդկային մասսան պիտանի չէ պետականություն կառուցելու գործում
25.01.2024 | 08:50

Այս խառնակ դարում, այլ հարցերի շարքում, մեզնում քաոս է նաև հավատի հետ կապված ամեն ինչում։

Խորհրդայինի փլուզվելուց հետո, ոչ թե աթեիստ, այլ, պարզապես անհավատ ժողովուրդը, զուտ պրակտիկ նկատառումներից ելնելով, մեծամասամբ դարձավ կեղծ հավատացյալ, մյուս մասն էլ, նույն պրակտիկ նկատառումներով, դարձավ աղանդավոր։

Սա շատ լուրջ պրոբլեմ է պետականության կայունության տեսանկյունից, քանի որ խոր հավատ չունեցող մարդկային մասսան պիտանի չէ առաջընթաց կազմակերպելու և պետականություն կառուցելու գործում։

Բայց այստեղ կա մի այլ հարց ևս, որ հավատ ասելով, չպետք է հասկանալ միայն Աստծո գաղափարին հավատալը, քանի որ խորապես հավատալու այլ բաներ էլ կան։

Մասնավորապես, ես ինքս, խորապես աթեիստ լինելով հանդերձ, դարձյալ խորապես հավատում եմ բնության էքստրեմալ հարմոնիայի և ճանաչելիության գաղափարներին։

Մյուս կողմից էլ, եթե հավատի պրոբլեմին մոտենում ենք ձևական տրամաբանության (formal logic, формальная логика) տեսանկյունից, ապա Աստծո գաղափարի և բնության էքստրեմալ հարմոնիայի ու ճանաչելիության գաղափարի մեջ էական տարբերություն չկա, քանի որ գիտության տեսանկյունից դրանք երկուսն էլ սկզբունքներ կամ աքսիոմաներ են, որոնց հիման վրա կարելի է բացատրել իրական կյանքի ինչ-որ մասը։

Իսկ պետականություն կառուցելու տեսանկյունից և՛ Աստծուն հավատալը, և՛ գիտության ուժին հավատալը հավասարապես կարևոր են։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1834

Մեկնաբանություններ