ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Նիկոլ Փաշինյանը նոր պատերազմ է բերում Հայաստանի գլխին

Նիկոլ Փաշինյանը նոր պատերազմ է բերում Հայաստանի գլխին
11.03.2023 | 10:34

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հակառուսական քաղաքականությունը։ Հայաստանը ՀԱՊԿ-ին ներկայացրել է առաջարկ՝ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու վերաբերյալ։


Ինչպես Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը, այնպես էլ Փաշինյանի այս հակառուսական քայլը տեղավորվում է Պրահայում ընդունված, ապա Մյունխենում վերահաստատված որոշման մեջ։
Սա նշանակում է, որ Ադրբեջանը հերթական հնարավորությունն է ստանում, օգտվելով հայ-ռուսական հարաբերությունների վատացումից, անցնել գրոհի։ Այդպես եղավ նաև 2020-ի 44-օրյա պատերազմից առաջ։ 2018-ին գեներալ Խաչատուրովի դեմ շինծու քրեական գործ հարուցելը, մի շարք հակառուսական քայլերի գնալն ու ՌԴ-ին «թավշյա» հեղափոխությանն ադապտացնելը փչացրին հայ-ռուսական հարաբերությունները, ինչն ազդակ էր Ադրբեջանի համար անցնել գրոհի։


Հայաստանի համար անվտանգային այլընտրանք չապահովելով՝ Փաշինյանը թշնամացնում է ՀՀ-ն ՌԴ-ի հետ ու փաստացի ՀԱՊԿ-ից դուրս գալու քաղաքականություն իրականացնում, ինչն Արցախի ու Հայաստանի համար հղի է լինելու ողբերգական հետևանքներով։ Բայց դա Նիկոլին չի հետաքրքրում, քանզի ինքը բացառապես իր անձնական երաշխիքների հարցով է զբաղված՝ իր տեղն ապահովելով Բելառուսի նախագահի խամաճիկային թեկնածու Տիխանովսկայայի կողքին։


Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 15197

Մեկնաբանություններ