Հայաստան- Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ՝ «Ազատության» հետ հարցազրույցում ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։ «Այժմ մենք բանակցում ենք այս գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնենք, թե որքան հեռու են մեր գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու ենք պատրաստ գնալ մենք և համապատասխանեցնել մեր նպատակները»,- շեշտել է դիվանագետը:                
 

Ոստիկանության և ընդդիմության բախումներ՝ Բահրեյնում

Ոստիկանության և ընդդիմության բախումներ՝ Բահրեյնում
21.07.2012 | 15:11

Բահրեյնի ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել՝ քաղաքական ակցիաների սահմանափակումների դեմ բողոքող հազարավոր մարդկանց ցրելու համար։
Ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնում այն բանի համար, որ իշխանությունները հրաժարվել են իրենց նախընտրած վայրերում թույլատրել հանրահավաքները։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է ակցիաների համար տրամադրել այլ տարածքներ, որտեղ ցուցարարները չեն խանգարի քաղաքի բնականոն կյանքին։
2011թ. փետրվարից Բահրեյնում շիա մահմեդականները մշտապես անցկացնում են ընդդիմության բողոքի ակցիաներ։ Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում կառավարող միապետությունից։

Դիտվել է՝ 1661

Մեկնաբանություններ