ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Ասում են...

Ասում են...
21.01.2011 | 00:00

...թե ԱԼՄ հոլդինգի և ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետիչը տենդորեն հովանավորներ ու աջակցություն է փնտրում իր հայտարարած շարժման համար։ Ընդ որում, դա անում է ոչ այնքան ընդդիմադիր, որքան իշխանական որոշ շրջանակներում։ Համենայն դեպս, դրա վկայությունն է Վարդան Խաչատրյանի ելույթը հանրահավաքում։ Ասում են նաև, թե «Ժառանգությունից» դուրս գալուց և հնչակյան կուսակցության ներսում ծավալած սկանդալային գործունեությունից հետո այս քաղաքական գործիչը վայելում է Հովիկ Աբրահամյանի ամենալայն հովանավորությունը։

Դիտվել է՝ 1527

Մեկնաբանություններ