Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Եռաբլուրը բարեկարգելու սուրբ գործն էլ էս ողորմելիներին բաժին ընկավ

Եռաբլուրը բարեկարգելու սուրբ գործն էլ էս ողորմելիներին բաժին ընկավ
25.08.2023 | 16:35

Երեկ երեկոյան Եռաբլուրում 4-5 ժամ լույս չկար։ Եռաբլուրում նորմալ ջուր էլ չկա, նորմալ ասֆալտ էլ չկա։ Փոխարենը կա հող ու փոշի, կա մեծ շինհրապարակ, որն արդեն 3 տարի է չի ավարտվում։

Էսօրվա Եռաբլուրը օրվա իշխանությունների վերաբերմունքի տիպիկ արտացոլումն է Հայրենիքի համար կյանքը տված տղերքի հիշատակի հանդեպ։ Երեք տարի է մի բլուր չեն բարեհաճում ըստ արժանվույն բարեկարգել։ Քաղաքապետարանն ասում է՝ ես կապ չունեմ, իմը սկզբի ծառերն են, ՊՆ-ն ասում է՝ կապալառուն ա մեղավոր, կապալառուն ասում է՝ ՊՆ-ն փողս չի տալիս, դրա համար գործ չեմ անում, ու էսպես շարունակ:

Իրենք ակնհայտ ցույց են տալիս, թե ինչպես են պատրաստվում վարվել բոլոր նրանց շիրիմների հետ, ովքեր կհանդգնեն Հայրենիքի սահմանների անձեռնմխելիության համար զոհել կյանքը։

Եռաբլուրը բարեկարգելու սուրբ գործն էլ էս ողորմելիներին բաժին ընկավ:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 4047

Մեկնաբանություններ