ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երբ թո­ռը պա­պի պաշտ­պանն է դառ­նում Մար­տի մեջ նրան պար­տու­թ­յուն չկա

Երբ թո­ռը պա­պի պաշտ­պանն է դառ­նում Մար­տի մեջ նրան պար­տու­թ­յուն չկա
03.11.2020 | 00:16

Բա­նաս­տեղծ ՎԱՐԴ­ԳԵՍ ԽԱ­ՆՈ­ՅԱ­ՆԸ հեր­թա­կան ա­նակն­կա­լը ներ­կա­յաց­րեց ըն­թեր­ցո­ղին. «Քա­ջե­րը մահ չու­նեն» ժո­ղո­վա­ծուից հե­տո հրա­տա­րա­կեց «Հայ­րե­նյաց զին­վոր­նե­րը» գիր­քը՝ հայ­րե­նա­պատ­կեր կազ­մով ու հայ­րե­նի­քի պաշտ­պան եր­կու զին­վոր­նե­րի լու­սան­կար­նե­րով: Իսկ և իսկ մեր փո­թոր­կուն և հե­րո­սա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նի խո­սուն պատ­կեր:
Բա­ցե­լով գիր­քը` սիրտս մոր­մոք­վեց, երբ հենց ա­ռա­ջին է­ջին կար­դա­ցի հետևյալ ըն­ծա­յա­կա­նը «Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տում հե­րո­սա­բար զոհ­ված հայ­րե­նյաց զին­վոր­նե­րի ՝ ՌՈ­ԲԵՐՏ ԵՎ ԼԵ­ՎՈՆ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱՆ­ՆԵ­ՐԻ ՄԱ­ՍԻՆ»:


Աստ­վա՜ծ իմ… Միևնույն գեր­դաս­տա­նից 20-ա­մյա եր­կու դյու­ցա­զուն­ներ, ո­րոնք կյանք էին մտել մա­քա­ռե­լու, ա­րա­րե­լու, ծնող­նե­րին, հա­րա­զատ­նե­րին, ազ­գին եր­ջան­կաց­նե­լու ե­րա­զան­քով, սր­տի թե­լադ­րան­քով զենք են վերց­րել ու նետ­վել կռ­վի դաշտ մեր դա­րա­վոր թշ­նա­մու ՝ ա­զե­րի-թուրք հրո­սակ­նե­րի դեմ հա­նուն Հա­յոց հնա­մյա հո­ղի ան­բա­ժա­նե­լի մա­սը կազ­մող Ար­ցախ աշ­խար­հի ա­զա­տու­թյան և ան­կա­խու­թյան: Աստ­վա՜ծ իմ, եր­կու դյու­ցազն, եր­կու սուրբ նա­հա­տակ՝ Ռո­բերտ և Լևոն ան­մո­ռա­նա­լի ա­նուն­նե­րով …


Գիր­քը կար­դա­լուց հե­տո մեր ազ­գա­յին ճա­կա­տագ­րի թե­լադ­րան­քով վեր­հի­շե­ցի ան­մահ Սիա­ման­թո­յի սր­տա­կե­ղեք ար­տա­հայ­տու­թյու­նը «Կո­տո­րա՛ծ, կո­տո­րա՛ծ, կո­տո­րած» և ա­սես շա­րու­նա­կե­ցի նրան, շշն­ջա­լով. «Պա­տե­րա՛զմ, պա­տե­րա՛զմ, պա­տե­րա՛զմ»: Խոս­քը 1988-1994, 2016-ապ­րի­լյան, 2018-տա­վու­շյան պա­տե­րազմ­նե­րի մա­սին է, ո­րոնց շա­րու­նա­կու­թյու­նը մե­րօ­րյա գո­յա­մարտն է՝ ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան-ա­հա­բեկ­չա­կան թափթ­փուկ­նե­րի դեմ:
Սեպ­տեմ­բե­րի 27-ից սկիզբ ա­ռած այս ան­նա­խա­դեպ պա­տե­րազ­մի ծանր օ­րե­րին լույս ըն­ծայ­ված վե­րոն­շյալ գիր­քը ոչ միայն սր­տա­պա­րար հի­շո­ղու­թյուն է, այլև ան­ցած օ­րե­րի հե­րո­սա­կան գո­յա­մար­տի դաս ու խոր­հուրդ մե­րօ­րյա ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հա­մար:
Հա­ճե­լի է նշել, որ գիր­քը խմ­բագ­րել և նա­խա­բա­նը գրել է մեր մշա­կույ­թի վար­պետ­նե­րից մե­կը՝ բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր Լյուդ­վիգ Կա­րա­պե­տյա­նը: Պարզ­վում է, որ նա­հա­տակ­ված հե­րո­սի՝ Ռո­բեր­տի, հայ­րը՝ Ա­շո­տը, ժա­մա­նա­կին ե­ղել է Լյուդ­վի­գի ա­շա­կեր­տը Ել­փին գյու­ղում: ՈՒ դժ­վար չէ ամ­բող­ջու­թյամբ հաս­կա­նալ Լ. Կա­րա­պե­տյա­նին, ո­րը գո­հու­նա­կու­թյամբ ընգ­ծում է. «Եվ ինքս էլ, մաս­նակ­ցե­լով այս գր­քի եր­կուն­քին, դրա­նով իսկ իմ խո­նար­հումն եմ բե­րում ե­րախ­տա­գետ նախ­կին ա­շա­կեր­տիս՝ Ա­շոտ Հա­րու­թյու­նյա­նին, ով դաս­տիա­րա­կել է հայ­րե­նան­վեր այն­պի­սի հե­րոս զա­վակ, ինչ­պի­սին Ռո­բերտ Հա­րու­թյու­նյանն էր»:


Գր­քի բուն մա­սը ներ­կա­յաց­վում է Մկր­տիչ Պե­շիկ­թաշ­լյա­նի «Վասն հայ­րե­նյաց մե­ռար, դուն շատ ապ­րե­ցար» թևա­վոր խոս­քով: Ա­պա բեր­վում է Ռո­բերտ Ա­շո­տի Հա­րու­թյու­նյա­նի կեն­սագ­րա­կան այ­ցե­քար­տը, որ­տեղ հա­մա­ռոտ նշ­վում է, որ Ռո­բեր­տը ծն­վել է 1974 թ. օ­գոս­տո­սի 6-ին Ջեր­մուկ քա­ղա­քում: Սո­վո­րել է ծնն­դա­վայ­րի N 2 միջ­նա­կարգ դպ­րո­ցում», զու­գա­հեռ ա­վար­տել ե­րաժշ­տա­կան դպ­րո­ցի պա­րի բա­ժի­նը: Հայ­րը՝ Ա­շոտ Հա­րու­թյու­նյա­նը, «ավ­տո­վա­րորդ, է­լեկտ­րիկ, մայ­րը՝ Վար­դի­թեր Մի­քա­յե­լյա­նը, տնա­յին տն­տե­սու­հի»: ՈՒ­թա­մյա կր­թու­թյուն ստա­նա­լուց հե­տո ըն­դուն­վել է Կա­պա­նի շի­նա­րա­րա­կան տեխ­նի­կու­մը, ա­վար­տել 1993-ին և ստա­ցել շի­նա­րա­րի ո­րա­կա­վո­րում: Այդ ժա­մա­նակ Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տը թեժ ըն­թաց­քի մեջ էր, և չա­փա­հա­սու­թյան սահ­մա­նը նոր հա­տած պա­տա­նին 1993-ի հու­նի­սի 2-ին զո­րա­կոչ­վում է և ծա­ռա­յու­թյան անց­նում Կա­պա­նում տե­ղա­կայ­ված զո­րա­մա­սում: Այ­նու­հետ մաս­նակ­ցում է Ֆի­զու­լիի և Ջաբ­րա­յի­լի ա­զա­տագր­ման մար­տե­րին և 1994 թվա­կա­նի մար­տի 5-ին զոհ­վում է Հո­րա­դի­զում թշ­նա­մու հար­ձակ­մա­նը դի­մագ­րա­վե­լիս: Հետ­մա­հու պարգևատր­վել է «Ա­րիու­թյան հա­մար» մե­դա­լով, «Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի մաս­նա­կից» կրծ­քան­շա­նով:


Այս հա­մա­ռոտ կեն­սագ­րա­կան տե­ղե­կու­թյուն­նե­րին հա­ջոր­դում են այն­պի­սի նյու­թեր, ո­րոն­ցում ըն­թեր­ցո­ղի աչ­քե­րի առջև հառ­նում է աստ­վա­ծան­վեր մի պա­տա­նի, ո­րի կյան­քը նման է հե­քիա­թի, և ո­րի խա­վա­րը ցրող հե­րո­սը հենց ինքն է, յոթ­գլ­խա­նի հրե­շին ոչն­չաց­նող դյու­ցազ­նը ինքն է:
Գր­քի հե­ղի­նա­կը Ռո­բեր­տի կեր­պա­րը ամ­բող­ջա­կան ներ­կա­յաց­նե­լու հա­մար զե­տե­ղել է ծնող­նե­րի, քույ­րե­րի, ու­սու­ցիչ­նե­րի, մտե­րիմ ըն­կեր­նե­րի հու­շե­րը։ Դրանք կա­րո­տի, թախ­ծի, հպար­տու­թյան զգա­ցում­ներ են, հայ ժո­ղովր­դի ապ­րե­լու բա­նաձևի գո­բե­լեն­ված հյուս­վածք­ներ: Ռո­բերտ Հա­րու­թյու­նյա­նի դի­ման­կա­րը բնու­թագր­վում է որ­պես «Գե­ղա­տե­սիլ բնաշ­խար­հի զա­վակ», «Դե­պի ռազ­մա­դաշտ, դե­պի հե­րո­սա­ցում» սլա­ցող մար­տիկ, «Հայ զին­վո­րի իս­կա­կան կեր­պար», «Ա­ռա­ջին սե­րը եր­գող բա­նաս­տեղծ», «Հա­վա­տա­րիմ ըն­կեր» «Քույ­րե­րի թիկ­նա­պահ եղ­բայր»։
Զար­մա­նա­լի, հիա­նա­լի օ­ջա­խի որ­դի Ռո­բեր­տը իր սխ­րան­քով, իր նա­հա­տա­կու­թյամբ ապ­րում է, թևա­վո­րում, կյան­քի նոր բար­ձունք­նե­րի տա­նում նոր ռո­բերտ­նե­րին: Ա­շոտ Հա­րու­թյու­նյա­նի Սր­բու­հի, Վար­դան, Լու­սի­նե, Մա­նու­շակ զա­վակ­նե­րը, կազ­մե­լով օ­րի­նա­կե­լի ըն­տա­նիք­ներ, ի­րենց նա­հա­տակ եղ­բո­րը՝ Ռո­բեր­տին, հա­մա­րում են հայ­րե­նի­քի նվի­րյալ, ո­րի հի­շա­տա­կը հա­վերժ­վե­լու է ժո­ղովր­դի պատ­մու­թյան է­ջե­րում: Այ­սօր ինչ­պես Վար­դա­նի, այն­պես էլ Սր­բու­հու տղա­նե­րը կրում են Ռո­բերտ ա­նու­նը։ Սր­բու­հու Ռո­բերտ որ­դին այս հե­րո­սա­կան օ­րե­րին ծա­ռա­յում է Հա­յոց բա­նա­կում` իր քա­ջա­զուն քե­ռու օ­րի­նա­կով պաշտ­պա­նե­լով հայ­րե­նի­քի սահ­ման­նե­րը:
Վ. Խա­նո­յա­նի «Հայ­րե­նյաց զին­վոր­նե­րը» գր­քի երկ­րորդ մա­սը նվիր­ված է Ա­շո­տի Տիգ­րան հո­րեղ­բոր Աղ­վան որ­դու զա­վակ Լևոն Հա­րու­թյու­նյա­նի սխ­րան­քին: Այս­տեղ էլ նշ­վում է Լևո­նի կեն­սագ­րա­կան այ­ցե­քար­տը: Ծն­վել է 1973 թ. նո­յեմ­բե­րի 7-ին Վա­յոց ձո­րի մար­զի Ել­փին գյու­ղում: Սո­վո­րել է ծնն­դա­վայ­րի դպ­րո­ցում, զբաղ­վել սպոր­տով, տի­րա­պե­տել է կա­րա­տե մար­զաձևին: 1991-ին զո­րա­կոչ­վել է զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյան Գյում­րիի զո­րա­մա­սում, որ­տե­ղից, երդ­ման ա­րա­րո­ղու­թյու­նից ան­մի­ջա­պես հե­տո կա­մա­վո­րագր­վե­լով՝ ցան­կու­թյուն է հայտ­նում մաս­նակ­ցե­լու հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյա­նը: Ե­ղեգ­նա­ձո­րի շր­ջա­նի կա­մա­վոր­նե­րի ջո­կա­տի հետ Լևո­նը միա­նում է Գո­րի­սում տե­ղա­կայ­ված զո­րա­մա­սի մար­տիկ­նե­րին, որ­տեղ նշա­նակ­վում է դա­սա­կի հրա­մա­նա­տար, ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցում Խն­ձո­րես­կի, Կու­բաթ­լիի, Քել­բա­ջա­րի, Լա­չի­նի, Հո­րա­դի­զի պաշտ­պա­նու­թյան մար­տե­րին, ար­ժա­նա­նում պատ­վոգ­րե­րի ու շնոր­հա­կա­լագ­րե­րի:
1994 թվա­կա­նի հուն­վա­րի 26-ի վաղ ա­ռա­վո­տյան Հո­րա­դի­զի Մահ­մուդ գյու­ղի բար­ձուն­քը գրա­վե­լիս զոհ­վում է թշ­նա­մու նռ­նա­կից:


Լևո­նը հետ­մա­հու պարգևատր­վել է «1993-1994 թթ. մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մաս­նա­կից» կրծ­քան­շա­նով և «Ա­րիու­թյան հա­մար» մե­դա­լով:
Հա­վա­տա­րիմ ստեղ­ծա­գոր­ծա­կան իր նա­խա­սի­րու­թյուն­նե­րին, Վ. Խա­նո­յա­նը այս դեպ­քում էլ դի­մել է Լևո­նի ու­սու­ցիչ­նե­րին ու հա­րա­զատ­նե­րին: Ա­հա թե ինչ­պես է բնու­թագ­րում Լևո­նին նրա ու­սու­ցիչ Մար­տիկ Խու­դո­յա­նը: Վկա­յա­կո­չե­լով մեր ժո­ղովր­դի հե­րո­սա­կան ան­ցյա­լը` ու­սու­ցի­չը բե­րում է պատ­մա­հայր Մով­սես Խո­րե­նա­ցու թևա­վոր խոս­քը. «Թե­պետ մենք փոքր ազգ ենք, և թվով սահ­մա­նա­փակ և զո­րու­թյամբ թույլ, և շատ ան­գամ օ­տար թա­գա­վոր­նե­րի կող­մից նվաճ­ված, բայց և այն­պես մեր երկ­րում էլ գրե­լու և հի­շա­տա­կե­լու շատ սխ­րա­գոր­ծու­թյուն­ներ են կա­տար­վել»:


Եվ տե­ղին ու ճիշտ է տրա­մա­բա­նում հե­րո­սի ու­սու­ցի­չը, նշե­լով, որ պատ­մա­հոր խոս­քերն ա­սես գր­ված են մե­րօ­րյա հա­յոր­դի­նե­րի մա­սին, ո­րոնք ադր­բե­ջան­ցի­նե­րի դեմ պայ­քա­րում պաշտ­պա­նում էին մեր սուրբ հո­ղը Ար­ցա­խում և Հա­յաս­տա­նում:
ՈՒ­սու­ցի­չը սր­տա­բուխ հպար­տու­թյամբ Լևոն Հա­րու­թյու­նյա­նին գնա­հա­տում է որ­պես հա­մեստ-նպա­տա­կաս­լաց սան, ո­րին բո­լո­րը փայ­փա­յան­քով ան­վա­նում էին «Պոն­չո»:
Ըն­կեր­նե­րի հետ նետ­վե­լով մար­տի, Լևո­նը լավ էր գի­տակ­ցում, որ պետք է ա­զա­տագ­րել հա­յոց Ար­ցա­խը ա­զե­րի-թուր­քե­րի 70 տա­րի­նե­րի ծանր ու հա­յա­հա­լած լծից: Եվ 1992-1993 թվա­կան­նե­րին, երբ Ար­ցա­խի պատ­մու­թյան ա­մե­նաա­րյու­նա­լի տա­րի­ներն էին, Լևոնն իր ըն­կեր­նե­րի հետ մեկ­նեց կռ­վի ա­մե­նա­թեժ կե­տե­րից մե­կը՝ Հո­րա­դիզ: Մինչև 1994-ի հուն­վա­րի 24-ը մաս­նակ­ցում էր դիր­քե­րի պաշտ­պա­նու­թյա­նը: 1994-ի հուն­վա­րի 26-ին բար­ձուն­քի վրա թշ­նա­մու նե­տած նռ­նա­կից հե­րո­սա­բար զոհ­վում է Լևո­նը իր վեց ըն­կեր­նե­րի հետ:
Բա­նաս­տեղ­ծա­կան-սր­տա­պա­րար ընդ­հան­րաց­մամբ է ա­վար­տում իր խոս­քը Լևո­նի ու­սու­ցի­չը. «Չկա այլևս Լևո­նը, բայց չկա այն­պես, ինչ­պես այն ցո­րե­նի հա­տի­կը, որն իր մա­հով բազ­մա­թիվ կյան­քեր է պարգևում»: Կանց­նեն տա­րի­ներ, և հա­յոց պատ­մու­թյու­նը բաց կա­նի իր փա­ռա­վոր է­ջե­րից մե­կը՝ այն­տեղ հատ­կաց­նե­լով Լևո­նի և Ար­ցա­խի ա­զա­տագ­րու­թյան հա­մար պայ­քար մղած հզոր ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ա­նուն­նե­րը՝ ի պահ դա­րե­րի:


Լևո­նի մա­սին սիրտ հու­զող ու հպար­տու­թյան զգա­ցում­ներ արթ­նաց­նող պա­տում­ներ են եղ­բոր՝ Անդ­րա­նիկ Հա­րու­թյու­նյա­նի և կա­րա­տեի մար­զիչ Ար­մեն Սմ­բա­տյա­նի հու­շե­րը:
Ճիշտ է վար­վել Վ. Խա­նո­յա­նը՝ գր­քում զե­տե­ղե­լով «Պատ­մում են լու­սան­կար­նե­րը» ա­ռան­ձին բա­ժին, որ­տեղ ա­մեն լու­սան­կար կյան­քի մի թանկ պահ է՝ հե­րոս­նե­րի ման­կու­թյու­նից մինչև ռազ­մա­ճա­կատ մեկ­նե­լը, ա­մեն լու­սան­կա­րը մի սր­բա­զան հի­շո­ղու­թյուն է:
Վ. Խա­նո­յա­նի «Հայ­րե­նյաց զին­վոր­նե­րը» գիր­քը պա­րու­նա­կում է մի շարք հե­տաքր­քիր փաս­տեր ու տե­ղե­կու­թյուն­ներ Ջեր­մուկ ա­ռող­ջա­րա­նի մա­սին: Ինչ­պես Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի նշա­նա­վոր բնա­կա­վայ­րե­րից, այն­պես էլ Ջեր­մու­կից Ար­ցա­խյան ռազ­մա­ճա­կատ են մեկ­նել մի քա­նի տաս­նյակ ա­զա­տա­մար­տիկ­ներ, ո­րոն­ցից 21 հո­գի ի­րենց կյանքն են նվի­րել հայ­րե­նի­քի ա­զա­տագր­մանն ու հա­րատևե­լուն:


Վ. Խա­նո­յա­նը հայտ­նում է, որ ա­ռան­ձին տնե­րից մար­տե­րին մաս­նակ­ցել են հայր ու որ­դի միա­ժա­մա­նակ: Իր բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րից մե­կում, որ նվիր­ված է Ռո­բերտ Հա­րու­թյու­նյա­նին, Վարդ­գեսն ընդ­հան­րաց­նում է այս­պես.
Մեր հայ զին­վո­րը ազ­գի պա­տիվն է,
Անդ­րա­նի­կի և Նժ­դե­հի զար­մը,
Ո՞ր մե­կին հի­շես, նրանք ան­թիվ են.
Բե­կո­րը, Ա­վոն և Ազ­գալ­դյա­նը:
… Մեր հայ զին­վո­րը պա­պի քաջ թոռն է,
Մեծ հաղ­թա­նա­կի օ­րը դեռ կգա,
Երբ թո­ռը պա­պի պաշտ­պանն է դառ­նում
Մար­տի մեջ նրան պար­տու­թյուն չկա:

Նման գր­քի և նման պոե­տա­կան հա­վա­տի հա­մար սր­տանց ող­ջու­նենք Վ. Խա­նո­յա­նին և սպա­սենք նրա նոր ժո­ղո­վա­ծուին՝ մեր նո­րօ­րյա ա­հեղ պա­տե­րազ­մի նվի­րյալ զին­վոր­նե­րի մա­սին:

Սոկ­րատ ԽԱ­ՆՅԱՆ
Բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր,պրո­ֆե­սոր, ԼՂՀ գի­տու­թյան վաս­տա­կա­վոր գոր­ծիչ

Դիտվել է՝ 5629

Մեկնաբանություններ