2016-ի Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացավ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը՝ «Կոլումբիայում հակամարտության կարգավորմանն ուղղած ջանքերի համար»՝ հայտարարել է Նորվեգական Նոբելյան կոմիտեի նախագահ Կարին Սիսիլե Կուլման Ֆիֆեն: «Խաղաղության մրցանակը շնորհվում է Մանուել Սանթոսին՝ ավելի քան հիսուն տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը ավարտին հասցնելուն ուղղված ջանքերի համար»,- նշվում է պաշտոնական փաստաթղթում:
Աշխարհի ամենահեղինակավոր մրցանակի համար այս տարի առաջադրվել էին ռեկորդային թվով՝ 376 թեկնածություններ՝ 228 անձ և 148 կազմակերպություն: Նոբելյան մրցանակի դրամական պարգևը 8 միլիոն շվեդական կրոն է՝ 953 հազար ԱՄՆ դոլար: