Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները համարում են, որ կա մարդկանց այնպիսի խումբ, որ հավատարիմ է ճիշտ սնվելուն, զբաղվում է սպորտով, չի տառապում ինչ-որ լուրջ հիվանդությամբ, սակայն միևնույնն է, մյուսներից ավելի արագ է ծերանում: Եզրակացություն անելուց առաջ ամերիկացի գիտնականները անցկացրել են հետազոտություն, որին մասնակցել են 13 հազար ամերիկացիներ և եվրոպացիներ:
Գիտնականները շարունակում են աշխատանքները, որպեսզի պարզեն, թե ինչու առողջ ապրելակերպով ապրող որոշ մարդիկ մահանում են ավելի վաղ, քան նրանք, ովքեր ունեն վնասակար սովորույթներ և չեն հետևում սննդակարգին: