Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Եվրոպական երկրները մտադիր են արգելել նիկաբը

Եվրոպական երկրները մտադիր են արգելել նիկաբը
04.07.2014 | 15:10

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել, որ հասարակական վայրերում նիկաբ կրելու արգելքը, որ արդեն 4 տարի գործում է Ֆրանսիայում, չի խախտում մարդու իրավունքները: Հայցը դատարան է ներկայացրել Amnesty International կազմակերպությունը՝ պնդելով, որ արգելքը խախտում է մուսուլմանուհիների իրավունքները և «ողբերգական նախադեպ» է ստեղծում Եվրոպայի համար: Եվրոպական դատարանի որոշմանը կողմ են արտահայտվել Ավստրիան, Դանիան և Նորվեգիան: The Local-ը գրում է, որ նման որոշում դատարանը երրորդ անգամ է ընդունում, երբ 24-ամյա մուսուլմանուհին օրենքը խտրական է համարել և իր իրավունքները պաշտպանելու հայց է ներկայացրել դատարան:

Դիտվել է՝ 1154

Մեկնաբանություններ