«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Պարզվում է` ՀՀ իշխանությունը վերականգնում է ՀՀ սահմանները

Պարզվում է` ՀՀ իշխանությունը վերականգնում է ՀՀ սահմանները
07.12.2023 | 21:11

Փաշինյան Նիկոլի մոտ փոխվարչապետ աշխատող Գրիգորյան Մհերն ասում է, որ «մենք ոչ թե նոր սահման ենք գծում, այլ վերականգնում ենք ՀՀ-ի սահմանները»:

Քաջ, հայրենասեր, միգուցե` անձնազոհ մարդ է Գրիգորյան Մհերը, կյանքն ու առողջությունը նվիրաբերել է «ՀՀ-ի սահմանների վերականգնմանը»:

Մասնավորապես` այլևս ՀՀ-ի սահմանների մեջ են Կարսը, Բիթլիսը, Էրզրումը, Իգդիրը, Արծվաշենը, Սև լիճը, Գորիս-Կապան ճանապարհը, Բերձորը, Կովսականը, Ակնան, Քարվաճառը, Սանասարը, լեռնային և դաշտային Արցախը: Ավելին` Գրիգորյան Մհեր&Co-ի շնորհիվ Ադրբեջանը չի վիճարկում Տիգրանաշենի, Վերին Ոսկեպարի և

Սոֆուլու/Բարխուդարլույի պատկանելությունը:

Հիշեցնեմ, որ Գրիգորյան Մհերը Փաշինյան Նիկոլի մոտ աշխատում է Ծառուկյան Գագիկի քվոտայով 2018 թ. մայիսից: Ըստ երևույթին, հենց 2018թ. մայիսից սկսվեց «ՀՀ սահմանների վերականգնումը»:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4232

Մեկնաբանություններ