«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Երբ չգիտեք ինչ անեք, գործեք Սահմանադրությանը համապատասխան

Երբ չգիտեք ինչ անեք, գործեք Սահմանադրությանը համապատասխան
24.09.2023 | 08:29

Յուրաքանչյուրի համար պարզ է այս օրերին տարբեր տրամաչափի գործիչների ու քարոզիչների հակառուսականության ալիքի իրական ծագումնաբանությունը։ Միայն մի բարի խորհուրդ՝ աշխարհը ձեր տիրույթը չէ, այն չեք կարող բաժանել սևի ու սպիտակի, երկրները չեն բաժանվում միայն դաշնակիցների ու թշնամիների։ Եղբայր, չե՞ք ուզում, ձեր տեսակետն է, սահմանված կարգով նախաձեռնեք ներազգային սահմանադրաիրավական ընթացակարգ՝ գուցե և հաջողության հասնեք։ Սակայն սա սոսկ ճաշակի հարց չէ, հստակ պետք է բացահայտեք, թե ինչպե՞ս եք պատկերացնում այդ անցումն իր բոլոր ասպեկտներով՝ ռազմական, էներգետիկ, լոգիստիկ, ժողովրդագրական (ՌԴ-ում ավելի շատ է հայ ապրում, քան բուն Հայաստանում) և այլն։

Վերջապես, ի՞նչ երաշխիքներ կան, որ ձախողման դեպքում դարձյալ հետին ամսաթվով հերթական մեղավորներ չեն նշանակվելու։

Խնդիր, ավելի ճիշտ՝ առանցքային խնդիրներ կուտակվել են ուզածի չափ, բայց դրա լուծման առաջնահերթ պատասխանատուն տվյալ Երկրի կարող ուժերն են։

Ի դեպ, երբ չգիտեք ինչ անեք, գործեք Սահմանադրությանը համապատասխան:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1313

Մեկնաբանություններ