«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

«Տոնավաճառը» շարունակվում է

«Տոնավաճառը» շարունակվում է
05.09.2023 | 20:00

Ռուբինյանը երեկ Պետրոսի մոտ ջանք չէր խնայում ռուսների առաջ արդարանալու համար:

Սրանք եկան «ինքնիշխանություն» բղավելով, սակայն ավելի խորացրին մեր վասալային կարգավիճակը` «խուրդելով» մեր պետականության հիմքում եղած ամեն ինչը հանուն իրենց իշխանության:

«Տոնավաճառը» շարունակվում է, իսկ գնորդները հերթի մեջ են:

Վաևազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 3767

Մեկնաբանություններ