Եկեք մեծն Թումանյանին կրկնեմ ` կարևորը գործն է ու թողած անունը։
Տղե՛րք, ոչ մեկի հարստությունը հավերժական չի մնացել։
Հիմա էլ ինձ կրկնեմ ` «Անկախության տխուր դասերը» (2004 թ.) հոդվածումս հանգամանալից բացատրել եմ, որ նույնիսկ աշխարհակալ կայսրություններն են փոշիացել և աշխարհակալ կայսրերի անբավ հարստությունն է մսխվել կամ ընկել այլոց ձեռքը։
Եկեք ճիշտն ասենք, որ դուք միամիտ եք եղել և հեշտությամբ ընկել եք միջազգային տարբեր կառույցների ճիրանները։
Որոնք իմանալով մարդկային բնույթը, ձեզ ուղղորդել են` հրաժարվել հայրենասիրությունից և նվիրվել հարստություն դիզելուն։
Դրանով իսկ ձեզ գցելով իրենց հյուսած ոսկյա ցանցերը:
Տղե՛րք, հրաժարվեք ամենից: Պարզապես թքե՛ք դրա վրա հանուն հայրենիքի։
Կրկնում եմ ` ամենամեծագործությունը հայրենիք պահելն է:
Անունն այդպես է մնում:
Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ