«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Ռազմական պատրաստվածության դասընթացներ՝ Երևանի և սահմանամերձ համայնքների աշակերտների համար

Ռազմական պատրաստվածության դասընթացներ՝ Երևանի և սահմանամերձ համայնքների աշակերտների համար
30.03.2015 | 12:58

Ծանոթացում զենքերի տեսակների հետ, այդ թվում՝ հատուկ նշանակության, վախի գործոնի նվազեցմանն ուղղված խաղ-թրեյնինգ, հետքաբանություն, արշավ-զինախաղ, ալպինիզմի հիմունքներ. սա մարտի 28-29-ը Գեղարքունիքի մարզում «Ժայռ» ՀԿ-ի կողմից իրականացված ծրագրի օրակարգն է:

«Երաշխավորն եմ անվտանգության» խորագիրը կրող բանակումին մասնակցում էին Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար համայնքների և Երևանի դպրոցների ավագ դասարանների աշակերտները։ «Ժայռ» ՀԿ-ի նախագահ Ալեքսան Մինասյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան անմիջական շփում ունենալու հետախույզների հետ: «Տեղանքի պաշտպանական հնարավորությունների արդյունավետ օգտագործում» դասընթացի շնորհիվ պատանիները ստացան պրակտիկ գիտելիքներ տեղանքում կողմնորոշվելու, անհրաժեշտության դեպքում թաքնվելու և պաշտպանական թակարդներ պատրաստելու մասին։ Մասնակիցներն անցան նաև կրակային դասեր։ Ալեքսան Մինասյանն ընդգծեց, որ սահմանամերձ համայնքների երեխաները հոգեբանորեն ավելի ամուր են, քան քաղաքի իրենց հասակակիցները։
ՀՀ զինված ուժերի սպա Էդուարդ Աճեմյանը, որ բանակումի ընթացքում աշխատում էր երեխաների հետ, նկատեց, որ իրենց նպատակն է աշակերտներին ավելի մանրամասն ծանոթացնել բանակային կյանքին, որպեսզի տղաները բանակ զորակոչվելիս ավելի պատրաստված լինեն։ Էդուարդ Աճեմյանն ընդգծում է նաև, որ սահմանամերձ շրջանում բնակվող երեխան, որ ծնունդից անմիջապես հետո լսում է հակառակորդի արձակած գնդակների ձայնը, առավել հայրենասեր է, չի մտածի Հայաստանից մեկնելու մասին. «Նրանց ծնողներն էլ են դաստիարակված եղել հայրենի հողն ու սահմանները պաշտպանելու ոգով, նույնն էլ՝ երեխաները։ Ընդամենը պետք է այդ մարդկանց ոգևորել, որ զգան՝ սահմանում մենակ չեն»։
Նշենք, որ «Երաշխավորն եմ անվտանգության» ծրագիրն անցկացվել է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Դիտվել է՝ 1951

Մեկնաբանություններ