Ոստիկանությունից «Ազատությանը» պարզաբանեցին, որ ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ մեկնել են Գյումրի՝ փոխարինելու այնտեղ ծառայություն իրականացնող իրենց գործընկերներին։
Գյումրիում այսօր նկատվում է ոստիկանական ուժերի կենտրոնացում։ Բավականին մեծ թվով ոստիկանական ուժեր նաև Երևանից ուղևորվում են Գյումրի։
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում խորհրդակցություն է անցկացրել։ Խորհրդակցությանը մասնակցել է նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին։
Գասպարյանի և Ռուզինսկու՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից դուրս գալուց հետո այնտեղ կայանած ոստիկանական ուժերը ևս տեղաշարժվել են։
Ռուսական նշանակության օբյեկտները վերցվել են ավելի խիստ հսկողության տակ, այսինքն դրանց մոտ ավելացել է ոստիկանների թիվը։