Ֆրանսիան հետաձգում է ռազմանավերի մատակարարումը Ռուսաստանին, ինչի պատճառը ուկրաինական ճգնաժամն է՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Արևելյան ՈՒկրաինայի իրավիճակը թույլ չի տալիս երկու նավերը հանձնել Ռուսաստանին: ՌԴ պաշտպանության նախարարությունը ավելի վաղ զգուշացրել էր, որ Ֆրանսիան թանկ կվճարի, եթե ժամանակին տեղ չհասցնի նավերը։ Պաշտպանության փոխնախարարը հարցազրույցներից մեկում ասել էր, որ Ֆրանսիան ստիպված կլինի փոխհատուցել վնասը և վերադարձնել նավերի համար նախօրոք վճարված գումարը։ Վերլուծաբանների կարծիքով՝ Ֆրանսիան այս քայլին գնաց արևմտյան դաշնակիցների ճնշումների պատճառով: