12.06.2012|
01:20
Համբերությունս բերանս հասավ։ Քնում եմ, և տիար Շուլցը ինձ մանուշակի մի փունջ է նվիրում։ Հետո հրավիրում օրն ավարտել սեռական բնույթի անգիտակից հակումներում։ Հարկավ գլխի ընկաք, որ մանուշակի փունջ նվիրելու գաղափարը մնաց կես ճանապարհին, զի ես, կներեք, ոչ դեռափթիթ տիկին եմ, ոչ էլ (առավել ներողամիտ եղեք) հուշաղբյուր, որ վրաս ծաղիկներ դարսեն։