-
20.07.2024|
10:55
Տվյալ պայմաններում հնարավորինս լավ ապրելու արվեստը իր մեջ ներառում է նաև անցյալի փորձի բազմակողմանիորեն հաշվի առնելը։
-
20.07.2024|
07:11
Աստիճանաբար վերադառնալու ենք նախավերսալյան աշխարհակարգին, որը ենթադրում է արմատական փոփոխություններ միջազգային հարաբերություններում: ԱՄՆ-ը՝ որպես առանձին դերակատար, ԵՄ երկրները՝ որպես առանձին դերակատարներ, ընդ որում, շատ ավելի հավանական է, որ ԵՄ հիմնական քարշակող երկրները` Ֆրանսիան և Գերմանիան, դառնան առանձին դերակատարներ՝ իրենց շուրջ հավաքելով ԵՄ անդամ մյուս երկրներին: Մեծ Բրիտանիան՝ որպես առանձին դերակատար` մտնելով մայրցամաքային Եվրոպա կամ հանդես գալով ԱՄՆ-ի հետ մեկ ճակատով։
-
20.07.2024|
06:55
Այն Արևմուտքը, ուր մեզ փորձում են տանել մեծ արագությամբ և հատկապես քաղաքական առումով, փոխվում է: Արևմուտքի երկրները միշտ ունեցել են թեկուզ թույլ, բայց քաղաքական կոնսենսուս միմյանց միջև: Եվրասկեպտիցիզմը միշտ երկրաշարժի է ենթարկել այդ կոնսենսուսը, իսկ կոնսենսուսի թելադրող երաշխավորը միշտ եղել է ԱՄՆ-ը: Թրամփի ականջը վնասած փամփուշտը կարծես լուծում է ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքը, և դրա վերջնական փուլը կավարտվի Բայդենի ընտրապայքարից դուրս գալով:
-
19.07.2024|
11:40
«Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում սկսում եմ հանդիպում-զրույցների շարք հանրային, քաղաքական գործիչների հետ, ովքեր ունեն ոչ միայն հստակ դիրքորոշում, այլև՝ պատկերացումներ և առաջարկներ՝ այսօրվա բարդագույն իրավիճակի լուծումների մասին...
-
19.07.2024|
08:56
ՀՀ-ն հավատարմագրային կառավարման է այլևս հանձնվել Արևմուտքին:
-
18.07.2024|
22:38
Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը Լոնդոնում հանդիպել է Փաշինյանին ու Ալիևին: Առանձին-առանձին (ընդհանուր խոսելու բան այլևս չկա, քանզի Արցախի հարցերը «լուծվել» են)...
-
18.07.2024|
15:59
Այս թեմայով մեր երեկվա վերլուծականում անդրադարձել էինք նաև Դոնալդ Թրամփի վրա կրակած 20- ամյա Թոմաս Մեթյու Քրուքսի կատարած տեսաձայնագրությանը: Նշել էինք, որ Քրուքսը կազմակերպչի կամ կազմակերպիչների հանձնարարությամբ կամ պահանջով է մահափորձից առաջ տեսաձայնագրառում կատարել ու դրանում հանրապետականների ու Թրամփի նկատմամբ իր ատելությունն արտահայտել :
-
18.07.2024|
15:51
Լոնդոնից իրարամերժ հայտարարություններ ենք լսում: Ադրբեջանական կողմը մեղադրում է Հայաստանին, որ հրաժարվել է Ալիև-Փաշինյան հանդիպումից, հայկական կողմը հանդիպումից հրաժերվելու մեջ մեղադրում է Ադրբեջանին...
-
18.07.2024|
14:57
Կարծիք կա, որ եթե 6 տարի շարունակ «նախկինների» և «ներկանների» կաղապարի մեջ գտնվող հանրությունը ևս 2 տարի ականատես լինի քաղաքական պորտապարերին, ապա հանրության 80 %-ը հիասթափվելու է բոլորից։
-
18.07.2024|
14:43
Հայաստանն իր պատմության ամենադրամատիկ փուլի մեջ է մտել։ Ավելի դրամատիկ, քան 1915-ին կամ 1920-ին էր, քանզի 1915-ից հետո կարողացանք պետություն ստեղծել, թեև չկարողացանք պահել...