ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Կամրացվեն Արաքս գետի ափերը

Կամրացվեն Արաքս գետի ափերը
08.05.2012 | 00:00

ՀՀ կառավարության որոշմամբ, Արաքս գետի ափապաշտպան կառույցների վերականգնման համար գյուղատնտեսության նախարարությանը կհատկացվի մոտ 348 մլն դրամ: Նշված գումարի միջոցով Արմավիրի մարզի Մարգարա, Երվանդաշատ համայնքների տարածքում կամրացվի Արաքս գետի արգելաթումբը, Սյունիքի մարզում և Արարատի Եղեգնավան գյուղում կբարձրացվի արգելաթմբի կատարը: Աշխատանքներ կիրականացվեն նաև Լուսառատի տարածքում: Միաժամանակ նախատեսվել է կառուցել նոր կամուրջ, որի շնորհիվ գետի առափնյա տարածքները զերծ կմնան ողողումից։

Նշենք, որ Արաքս գետի 2012 թ. գարնանային վարարումների առավելագույն ելքը մասնագետները գնահատել են 900 խմ/վրկ, որը 18-20 տոկոսով գերազանցում է 2011 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Կառավարությունը միաժամանակ որոշում է ընդունել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տրամադրել ևս 5 մլն դրամ, որը նվիրատվության ձևով կհատկացվի «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպությանը` բարձրորակ տնկանյութերի աճեցմանն ու կանաչ գոտիների վերականգնմանն աջակցելու համար: Նշենք, որ վերոհիշյալ կազմակերպությունը 2010 և 2011 թվականներին հանրապետության մի շարք մարզպետարանների և այլ կազմակերպությունների անհատույց տրամադրել է ավելի քան 100 հազար տնկանյութ։ Ծրագիրը կշարունակվի նաև այս տարի։ Հավելենք նաև, որ «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպությունը ղեկավարում է սիրված արվեստագետ Սոս Սարգսյանը:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1266

Մեկնաբանություններ